ԱԺ-ն քվեարկեց ու ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրինագծերը
ՔաղաքականԱյսօր ԱԺ-ում քննարկվում էր կառավարության կողմից ներկայացված «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որին կողմ քվեարկեց 55, իսկ դեմ 25 պատգամավոր:
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օպրենսդրական նախաձեռնությանը կողմ քվեարկեց 87 պատգամավոր, ձեռնպահ եւ դեմ քվեարկողներ չեղան:
«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 89 պատգամավոր, դեմ եւ ձեռնպահ քվեարկողներ չեղան:
Նշենք, որ միաձայն ընդունվեց նաեւ «Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքում» փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որին կողմ քվեարկեց 89 պատգամավոր:
«Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին եւ հարակից օրենքի նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 58, դեմ՝ 11 պատգամավոր, ձեռնպահ՝ 19 պատգամավոր: