Yerevan, 04.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


ֆինանսական ահռելի ռեսուրսները, որոնք ներդրել էին դավաճանների աշխատանքների վրա, իրենց նպատակին չհասան. քաղաքագետ

Interview

Օգտագործված ու դեն շպրտված Վահան Մարտիրոսյանը, ով այժմ գտնվում է Ուկրաինայում, օրերս տեսաուղերձով հանդես եկավ, որում իբր թե բացահայտում էր «խաղաղության պլատֆորմ»-ի բանաձեւն ու իրական նպատակները: Ադրբեջանական կողմն անցած ու հայրենիքն ամենավատ ձեւակերպումներով բնորոշած սուբյեկտը, հուսախաբ լինելով ադրբեջանական իշխանություններից, ինքն իրեն ներկայացնում է որպես ադրբեջանցիների թիկունքում հաջողությունների հասած գործակալ:

Ադրբեջանական իշխանության անհեռատես քայլերի ու «մարտիրոսյանական հեքիաթների» շուրջ Orer.am-ը զրուցել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ. «Ադրբեջանը ֆինանասական եւ այլ ռեսուրսներ էր ներդրել այս ամենը կազմակերպելու համար, եւ հիմա արդեն պարզվում է, որ իրենց ծրագիրը տարականորեն ձախողվում է: Այս ամենի հետեւում կանգնած էին Ալիեւի աշխատակազմը ու նրան ենթակա լրատվամիջոցներից մեկը, որի միջոցով ոչ միայն Վահան Մարտիրոսօղլուն, այլեւ այլ դավաճաններ իրենց կարծիքն էին հայտնում հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին: Այն անձինք, ում ազգանունը վերջանում էր յան-ով տարրական պարտվողականություն էին փառաբանում: Նրանք միջազգային հանրությանն էին ուզում ցույց տալ, որ հայերի մեջ կան անձինք, ովքեր համաձայնվում էին Ադրբեջանի հետ, եւ, իհարկե, փորձում էին այդ անձանց միջոցով ազդեցություն ունենալ հայաստանյան հասարակության վրա՝ ասելով, թե հայաստանյան իշխանությունը բացարձակ մտադրություն չուներ պարտվողականությունն ընդունելու համար»:

Ըստ քաղաքագետի՝ ադրբեջանական կողմի շոուն, որը կոչվում էր հայ-ադրբեջանական խաղաղության հարթակ, ընդամենը եվրոպացիներին խաբելու միջոց է, որովհետեւ հայկական կողմին իրենք չէին կարող խաբել:

«Սա արված էր միջազգային հանրության, Արեւմուտքի ու Ռուսաստանի համար: Դրանից հետո ադրբեջանական կողմը հասկացավ, որ այն ֆինանասական ահռելի ռեսուրսները, որոնք ներդրել էին դավաճանների աշխատանքների վրա, իրենց նպատակին չհասան: Դավաճանները հենց այնպես չէին գնացել Բաքու: Քանի որ արդեն զրկվել էին իրենց ֆինանսական ռեսուրսներից, բնական է, որ պետք է դավաճանեին իրենց տերերին: Այդ ստոր արարածը, որ գտնվում է Ուկրաինայում, խայտառակեց ադրբեջանական կողմին: Նա հրապակել է նաեւ իր ու haqqin.az-ի գլխավոր խմբագրի հետ նամակագրությունը, որը տպագրել էր ադրբեջանական կայքերից մեկը: Անկախ այս ամենից՝ կարծում եմ, որ նա տարրական դավաճան է ու պատահական չէ, որ նույն haqqin.az կայքը, որտեղ Վահան Մարտիրոսյանը եւ այլ դավաճաններ աշխատում էին որպես թղթակիցներ, վերջապես բացահայտեց իր վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ:

Ֆաթուլաեւն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ, վերջիվերջո, գիտեին, թե ում հետ գործ ունեին. նրանք գործ են ունեցել հայերի հետ, ովքեր ադրբեջանցիների թշնամիներն են: Այդ կայքում աշխատող եւս մեկ լրագրող էլ նշել էր, որ Վահան Մարտիրոսօղլուն պետք էր ինչ-ինչ նպատակներ կյանքի կոչելու համար, եւ նա հիմա ժամկետնանց է: Այն, ինչ տեղի ունեցավ Վահան Մարտիրոսօղլու հետ, եւ, այն ինչ պետք է տեղի ունենա այլ դավաճանների հետ, կանխատեսել էի Մարիտրոսյանի՝ Ադրբեջան անցնելուց մի քանի ժամ հետո: Ես միշտ ասել եմ, որ դավաճաններին միշտ օգտագործում են ու դեն նետում: Նույնը տեղի ունեցավ Վահան Մարտիրոսօղլուի հետ: Նույնը պետք է տեղի ունենա Սյուզի Ջաղինյանի հետ, ով ամեենավերջին լուտանքներն է թափում Վահան Մարտիրոսյանի հասցեին»:

Ինչպես ասաց քաղաքագետը, այս ամենը, իհարկե, սպասելի էր, սակայն սպասելի չէր, որ ադրբեջանակա կողմը Մարտիրոսյանից այդչափ արագ կազատվի:

«Կարծում եմ, որ սրանից հետո մյուս դավաճանները եւս շատ արագ կվտարվեն Ադրբեջանից ու կփորձեն քաղաքական ապաստան գտնել եվրոպական երկրներում: Ես միշտ ասել ու կրկնում եմ՝ այդ անձանց ոտքը Հայաստանում չպետք է լինի, ուստի նրանք պետք է միշտ վտարանդի կյանքով ապրեն ու վախենան: Այսպիսի անձանց հանդեպ ներողամտությունը կնպաստի այլ դավաճանների ի հայտ գալուն: Պոտեցիալ դավաճանները միշտ պետք է իրենց աչքի առաջ ունենան Վահան Մարտիրոսօղլուի, Սյուզի Ջաղինյանի վտարանդի կյանքը»:

Իր խոսքի վերջում քաղաքագետը կոչ արեց այսուհետ չլուսաբանել Վահան Մարտիրոսյանի զառանցանքները:

Սոսե Չանդոյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal