ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ընդունել է Էստոնիայի խորհրդարանի պատգամավորներին
ПолитикаՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ընդունեԼ Է Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնին և ազգային պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Հաննես Հանսոյին: Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալ Պապիկյանը նշեԼ Է, որ Հայաստանը շահագրգռված է Էստոնիայի հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացմամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը, խորհրդարանականների ակտիվ համագործակցությունը, ինչպես նաև՝ առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը: Նախարարի տեղակալ Պապիկյանը էստոնացի խորհրդարանականներին ներկայացրել է ՀՀ-ԵՄ համագործակցության վերջին զարգացումները: Կողմերը մտքեր են փոխանակել ԵՄ անդամ երկրների` մասնավորապես Էստոնիայի հետ բազմոլորտ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին։ Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, կարևորվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։