Այդ հարցը Հայաստանն Արցախի փոխարեն չպետք է որոշի. Գառնիկ Իսագուլյան
Politics«Ադրբեջանը տնտեսական, ինչպես նաեւ ներքաղաքական հարցերում դեգրադացիա է ապրում, իսկ դրան զուգահեռ Արցախում հակառակ պատկերն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:
Ըստ Իսագուլյանի՝ Արցախյան հիմնախնդրի հետ կապված պատկերացումները հայկական իրականությունում տարբեր վերլուծաբանների, քաղաքական գործիչների կողմից բոլորովին այլ մեկնաբանության են արժանանում, ինչն իրականության հետ քիչ աղերս ունի:
«ԼՂՀ-ում 10 տոկոսի չափով տնտեսական աճ կա, մարդիկ աշխատում են, ներքաղաքական, տնտեսական եւ բազմաթիվ այլ բնագավառներում առաջընթաց կա: Ես չեմ ընդունում նաեւ տեսակետը, թե համանախագահող երկրները վերջին շրջանում սկսել են հակաադրբեջանական հայտարություններ անել: Այդ հայտարարությունները ոչ թե հակաադրբեջանական են, այլ օբյեկտիվ: Պետք է ճիշտ բնութագրել իրավիճակը. բոլորը կոնֆլիկտի կողմեր են ներկայացնում Հայաստանին ու Ադրբեջանին, մինչդեռ գիտենք, որ այդպես չէ: Արցախն է կոնֆլիկտի մյուս կողմը: Այստեղ Հայաստանը ոչ թե փոխարինում է Արցախին, այլ պարզապես Արցախի կողքին է»,- ասաց Իսագուլյանը՝ հավելելով. «Այդ հարցը Հայաստանն Արցախի փոխարեն չպետք է որոշի»: