Նապոլեոն Ազիզյանը վստահեցնում է՝ Կոռուպցիայի կանխարգելման մարմինն արդարացնելու է իրեն
Քաղաքական«Այս մարմինը նախորդից ավելի լավը կլինի ու աշխատանքի արդյունքը բոլորն էլ կզգան»,- Orer.am-ի հետ զրույցում, խոսելով «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ անելու մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը:
Պատգամավորը լիահույս է, որ տվյալ մարմինն արդարացնելու է իրեն. «Նման տեսակետ եմ հայտնում, քանի որ կազմում լինելու են ընդդիմադիր կուսակցություններից մարդիկ: Անպայման արդյունքները կտեսնենք, քանի որ աշխատելաոճ է փոխվել»,-ասաց նա՝ հավելելով, որ ընդդիմությունը որպես զսպաշապիկ կլինի, սակայն դա դեռ չի նշանակում, որ իշխանության կողմից առաջ քաշված խելքին մոտ առաջարկները պետք է մերժվեն: