Հռումում կկայանա Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը
ՔաղաքականԻտալիայի մայրաքաղաք Հռոմում հունիսի 6-8-ը տեղի է ունենալու հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը և հայ-իտալական գործարար համաժողովը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այդ նպատակով Իտալիա կուղևորվի ՀՀ կառավարական պատվիրակությունը՝ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:
Պատվիրակության կազմում կլինեն նաև ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը, Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատուրյանը և այլք: