Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բրիտանիայի վարչապետին
ՔաղաքականՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 4-ին, ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը բազմաթիվ անմեղ զոհերի եւ վիրավորների պատճառ է դարձել: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
«Դժվարին այս պահին իմ զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Միացյալ Թագավորության ողջ բարեկամ ժողովրդին եւ զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ եւ ոգու տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։
Մենք խստորեն դատապարտում ենք նման ստոր, անմարդկային գործողությունները եւ վճռական ենք տրամադրված՝ համատեղ ուժերով շարունակելու պայքարը բռնության եւ ահաբեկչության դեմ»,-ասված է Նախագահի ցավակցական հեռագրում: