Yerevan, 06.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ՌԴ խորհրդարանի երկու պալատների փոխնախագահների հետ

Politics

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզում հունիսի 5-8-ը տեղի ունենալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 29-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՌԴ մայրաքաղաքում գտնվող հայկական պատվիրակությունը Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ հունիսի 5-ին հանդիպումներ է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Ֆյոդորովի եւ Պետական դումայի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Ժուկովի հետ: 

Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպումներին մասնակցել են ռուսական կողմից` ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի անդամներ Ն. Ռիժկովը, Ի. Չերնիշենկոն, Ռ. Զինուրովը, ՊԴ պատգամավորներ Վ. Վոդոլացկին, Ի. Շուբինը, Ա. Կոբիլեւը եւ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Ի.Վոլինկինը, հայկական կողմից` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հ. Բաբուխանյանը («ՀՀԿ» խմբակցություն) , Ջ. Բաղդասարյանը («ՀՀԿ» խմբակցություն),  Տ. Ուրիխանյանը («Ծառուկյան» խմբակցություն), Տ. Միքայելյանը («Ծառուկյան» խմբակցություն) , Է. Մարուքյանը («Ելք» խմբակցություն), Ա. Սարգսյանը(«Ելք» խմբակցություն), Ա. Միրզոյանը («Ելք» խմբակցություն), Ա. Վարդանյանը («ՀՅԴ» խմբակցություն)  եւ ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վ. Տողանյանը:

ՌԴ խորհրդարանի երկու պալատների փոխնախագահների հետ հանդիպումների ընթացքում զրուցակիցները նշել են, որ հայ-ռուսական խորհրդարանական համագործակցությունը երկկողմ հարաբերությունների լայն ներկապնակի կարեւորագույն բաղադրիչներից է, որում հատուկ դեր ունի հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովը:

Հայ եւ ռուս գործընկերներն արձանագրել են, որ խորհրդարանական ընտրություններից հետո սա առաջին հանդիպումն է ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում եւ շնորհավորել են միմյանց ընտրվելու եւ բարձր վստահություն վայելող ընտրությունների անցկացման կապակցությամբ: Հայ պատգամավորները հավաստիացրել են, որ նոր ձեւավորված հայկական խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը շահագրգիռ են գործընկերների հետ համագործակցելու հարցում: Հանձնաժողովականները շնորհակալություն են հայտնել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախորդ կազմին, որը երկարամյա գործունեության շնորհիվ լուրջ ներդրում է ունեցել համատեղ աշխատանքների արդյունավետության բարձրացման եւ հարաբերությունների ընդլայնման գործում:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Ֆյոդորովի հետ հանդիպման ընթացքում զրուցակիցները փաստել են, որ ներկայում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունը կրում է դաշնակցային բնույթ եւ հիմնված է երկու երկրների երկարաժամկետ շահերի վրա: Այն ամրապնդված է բազմաթիվ պայմանագրերով եւ համաձայնագրերով, որոնք ապահովում են երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը: Հանդիպման ընթացքում քննարկումներին ակտիվ մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, Տիգրան Ուրիխանյանը, Արամ Սարգսյանը:

Պետդումայի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Ժուկովի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել տնտեսական համագործակցությանը, ներդրումների ծավալներին, ինչպես նաեւ Ռուսաստանում բնակվող հայազգի քաղաքացիների խնդիրներին եւ ազգային շարժումների հակադարձմանը վերաբերող մի շարք հարցերի:

Պատգամավորները վստահություն են հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությունը կարեւորագույն դեր կխաղա երկու երկրների տնտեսությունների զարգացման գործում` միջտարածաշրջանային կապերի զարգացման ներուժի հետ համատեղ:

Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը առանձնապես կարեւորել է համագործակցությունը միջազգային ասպարեզում` ընդգծելով Ռուսաստանի կառուցողական դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում, Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների շրջանակներում: Կողմերն անդրադարձել են Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին, որը նախկինում եւս բարձրացվել է այս հանձնաժողովի հարթակում:

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորման ուղղությամբ միջոցառումների անցկացմանը: Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,- իր խոսքում ընդգծել է միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահը:

Հայանպաստ գործունեության, ինչպես նաեւ «Հայաստանի մարզեր եւ Ռուսաստանի ռեգիոններ» հանրագիտարանի հրատարակման առթիվ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովին հայ պատվիրակները հանձնել են ՀՀ վարչապետի հուշամեդալ:

Հանդիպումների ավարտին հայկական պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ Միջխորհրդարանական հանձնաժողովի 29-րդ նիստի անցկացման համար եւ վստահություն հայտնել, որ այն հարաբերությունների զարգացման ճանապարհին առաջիկայում եւս զգալի նպաստ կբերի եւ կբարձրացնի միջպետական ու միջխորհրդարանական հարաբերությունների մակարդակը»: 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal