Կարեն Կարապետյանը կառավարության աշխատակազմում նոր նշանակումներ է կատարել
ՔաղաքականՀՀ կառավարության աշխատակազմում վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումներով կատարվել են նոր նշանակումներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Արթուր Սարգսյանը, ով մինչ այժմ զբաղեցնում է Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ է նշանակվել նաև Վահե Ջիլավյանը, ով զբաղեցնում էր ՀՀ սփյուռքի փոխնախարարի, նախկինում նաև՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնները: Աշխատակազմի ղեկավարի տեղակալ է նշանակվել Կարինե Ավետիսյանը, ով զբաղեցնում էր Տարածքային կառավարման և զարգացման նախարարության վերլուծական կենտրոնի ղեկավարի պաշտոնը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով կառավարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել Վահե Ստեփանյանը: Վերջինս մինչ այս աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն էր: