Yerevan, 27.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Հայաստանում առողջ ֆինանսաբանկային սեկտոր է ձևավորվել. Րաֆֆի Սեմերջյանի հարցազրույցը

Economics

Առաջիկա ամիսներին Արաբական Միացյալ Էմիրություններից  ներդրողների խումբ կժամանի Հայաստան: Այս մասին տեղեկացրեց Տնտեսական համագործակցության եվրոպական լիգայի խորհրդի (Բրյուսել) անդամ, Հայ-էմիրաթական բիզնես ասոցիացիայի փոխնախագահ,  «Management Mix» խորհրդատվական եւ ներդրումային ընկերության նախագահ Րաֆֆի Սեմերջյանը: Նա անդրադարձել է հայ-էմիրաթական գործակցությանն ու ֆինանսաբանկային հարցերին:

-Պարոն Սեմերջյան, Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

-Նախ ասեմ, որ ֆինանսական համակարգը հիմնված է տնտեսական համակարգի վրա: Եթե ընդհանուր խոսում ենք տնտեսության կամ ֆինանսական զարգացման մասին, ապա մենք պետք է առաջինն անդրադառնանք պետության դերին:

Որքանո՞վ կուզենք, որ պետությունը ներգրավված լինի տնտեսության մեջ: Արդյո՞ք ավելին պետք է լինի պետության դերը, թե ավելի նվազ: Քանի որ ես լիբերալ դպրոցից եմ, հետևաբար նախընտրում եմ, որ պետությունը մրցակցության դաշտ ստեղծի ու քաջալերի այն: Քանի որ Հայաստանի ռեսուրսները քիչ են, տնտեսական միավորների փորձը շատ սահմանափակ է, ամենահին ընկերությունները  20-25 տարվա պատմություն ունեն, հետևաբար շատ կարևոր է, որ նաև որոշ ռազմավարական ոլորտների մեջ պետությունը դեր ունենա: Օրինակ, «Էյր Ֆրանս»-ը, այն Ֆրանսիայում պատկանում է պետական կազմակերպություններից մեկին: Նման օրինակները շատ են: Իմ առաջարկը պետք է լինի այն, որ պետությունը խթանի ներդրումները, որոշ ընկերություններ ստեղծի, հաջողացնի այդ ընկերությունների գործունեությունը, հետո սեփականաշնորհի:

Ինչ վերաբերում է ֆինանսական համակարգին, ապա տեսնում ենք, որ վերջին 10 տարիներին շատ լավ ձևով ղեկավարվում է բանկերի կառավարումը, բանկերի կապիտալը  բարձրացավ հասավ 30 մլրդ-ի, առողջ ֆինանսաբանկային սեկտոր է: Բանկային ոլորտում հիմնական կառուցվածքային խնդիրները կմնա ավանդների քիչ լինելը: Այսօր Կենտրոնական բանկի ռեզերվեներից բացի, որը 1.8  մլրդի շուրջ է, ընդհանուր բոլոր բանկերի ավանդները կազմում են 4-5 մլրդ-ի շուրջ: Սա շատ քիչ է, վստահությունը պետք է  ավելանա: Նաև պետք է պետությունը այդ գործընթացը խթանի, այն քաղաքականության վերածի: Եթե ավանդները շատանան, ապա ինքնաբերաբար տոկոսները կիջնեն, վարկերի տոկոսները կիջնեն, այսինքն` ցիկլ կստեղծվի: Եթե վարկերի տոկոսներն էլ իջնեն, ուրեմն ներքին ներդրումների ծավալը կավելանա, մանավանդ, փոքր և միջին ձեռնարկությունների մասով: Սրանք են ֆինանսական համակարգի զարգացման հեռանկարների մի քանի կարևոր բաժինները:

-Դուք ժամանակին նշել էիք, որ եթե արտասահմանում ապրող յուրաքանչյուր 10 հայից մեկը հաշիվ բացի հայաստանյան բանկումապա շատ շուտով Հայաստանում հզոր բանկային համակարգ կլինի։ Առաջարկը, կարծես, Սփյուռքի նախարարության կողմից ընդունվել էր: Այդ գործընթացում տեղաշարժ կա՞:

-Այդ առաջարկը տեսական մնաց, պետք է լինի գաղափարն առաջ տանողը: Թիվ 1 շահագրգիռ կողմը`կառավարությունը, այդ ուղղությամբ պետք է քաղաքականություն մշակի, առաջնահերթություն սահմանի: Այդ ուղղությամբ ես դեռ տեղաշարժ չեմ տեսել: Միշտ այս օրինակը բերում եմ, Ֆրանսիայում 16 տարում շարժում ձևավորվեց, գաղափարը հետևյալն էր,փորձել դրսում աշխատել: Այո, դրսում աշխատենք, բայց փորձենք այդ մեր հարստությունը, լինի փողը, ոսկին, որ դրսում աշխատում ենք, կուտակենք  մեր երկրում: Այդպիսի շարժում պետք է սկսվի`դեպի Հայաստան: Կազմակերպել ոչ միայն  մարդկանց, այլև կապիտալի հոսք: Իհարկե, տեսնում ենք, որ որոշ մարդիկ գալիս են այստեղ տներ, հողատարածքներ են գնում, բայց դա պետք է վերածվի քաղաքականության, որը դրական ազդեցություն կունենա ֆինանսատնտեսական  համակարգի մեջ:

-Բանկային համակարգի զարգացման կարևոր գործոններից է բնակչության վստահությունը: Բանկերի նկատմամբ Հայաստանում բնակչության վստահություն տեսնո՞ւմ եք:

-Անշուշտ բնակչության վստահությունը թիվ 1 հարցն է: Այստեղ իրենց դերակատարությունն ունեն կառավարությունը, բանկերը: Ես բավական բավարարված եմ, բանկերի մեծամասնությունը լավ ձևով կարողանում է վստահություն ներշնչել մարդկանց: Եթե կարողանանք վաճառել այն գաղափարը, որ Հայաստանի բանկերը վստահելի են, ու կապիտալ ներգրավենք, ապա ավելի լավ կլինի: Դրա համար կառավարությունը, բանկերը պետք է աշխատեն, որ այդ վստահությունն ավելի բարձրանա:

-Տնտեսական ճգնաժամի տարիներին Հայաստանի բանկային համակարգը ցուցաբերեց  կայունություն: Այն  որքանո՞վ կարող է երաշխիք լինել օտարերկրյա ներդրողների համար:

-Այո, իսկապես, Հայաստանի բանկերը ցուցաբերեցին կայունություն: Ասեմ, որ ընդհանրապես օտար ներդրողները, մանավանդ խոշորները, պետք է նախընտրեն աշխատել իրենց բանկերի միջոցով: Իհարկե, Հայաստանում գործունեություն ծավալելով, պետք է նաև այստեղ ունենան իրենց հաշիվները: Այսինքն`այստեղ ես խնդիր չեմ տեսնում, որովհետև Հայաստանում բանկերի մեծամասնությունը խնդիրներ չունի, շատ լավ ձևով կառավարվում են, վստահ եմ, որ Հայաստանում ներդրողները պետք է աշխատեն նաև հայկական բանկերի հետ:

-Պարոն Սեմերջյան, վերջին շրջանում Հայաստանի կառավարությունը տարբեր ուղղություններով աշխատանք է տանում ներդրումներ ներգրավելու համար: Ինչպե՞ս կգնահատեք այդ աշխատանքը:

-Ես կարծում եմ, որ այդ գործադրվող ջանքը դեռ մնում  է իր սաղմնային վիճակում: Ես մեծ հույսեր ունեմ, որ նորանշանակ ղեկավարությունն այդ ուղղությամբ որևէ ջանք չի խնայի: Վստահ եմ, որ Զարգացման հիմնադրամի ղեկավարությունն այդ ուղղությամբ  իրականացվող աշխատանքը քաղաքականություն կդարձնի: Մենք իրենց նաև նոր մոդել ենք առաջարկել: Օրինակ, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Միջին Արևելքում լինեն գրասենյակներ հստակ առաքելությամբ`ներգրավել ներդրումներ Հայաստան: Ներդրումների ներգրավման առումով ջանք գործադրվում է, բայց դեռ սաղմնային վիճակում է, ուղղակի քաղաքականության վերածված չէ: Կարծում եմ, որ պետք է նաև արտոնություններ տալ այն ներդրումային ծրագրերին, որոնք կապահովեն աշխատատեղեր:

-Հայաստանի կառավարությունը տարբեր երկրների թվում, թիրախավորել է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների շուկան: Ո՞ր ուղղություններով Հայաստանը կարող է հետաքրքիր լինել էմիրությունների ներդրողների համար:

-Գրեթե երկու տարի առաջ սկսվեցին պրոֆեսիոնալ մակարդակի այցելություններ դեպի Էմիրություններ: Արդեն առաջին քայլերը կան: Առայժմ փոքր ներդրումներ են անշարժ գույքի շուկայում, հաջորդ փուլում նախատեսվում է գյուղատնտեսական ծրագրեր իրականացնել: Արդեն սննդամթերքի ոլորտում համագորակցության կոնկրետ գործարք կա: Ծրագրման փուլում են առավել խոշոր ներդրումային առաջարկները: Էմիրությունների համար շատ հետաքրքիր է գյուղատնտեսության ոլորտը, հյուրանոցային տնտեսությունը, արդյունաբերությունը:Նախատեսվում է  ակտիվացնել զբոսաշրջային հոսքը, վերջին երկու տարիներին նկատում ենք, որ դրական տեղաշարժ կա: Ասեմ, որ ամիսը մեկ կամ երկու անգամ բիզնես խմբեր գալիս են էմիրություններից: Մենք պատրաստվում ենք հուլիսին կամ հոկտեմբերին կոնֆերանս կազմակերպել: Էմիրություններից  20 ներդրող կգա Հայաստան, և նրանց հետ կայցելենք կոնկրետ վայրեր`ցույց տալու մեր ծրագրերը, տնտեսական հնարավորությունները: Ինչպես տեսնում եք, այս ուղղությամբ աշխատանք արվում է, գիտենք, որ ժողովուրդը ցանկանում է շատ արագ տեսնել արդյունքները, բայց արդյունաբերության ոլորտում արդյունքներ տեսնելու համար 5-10 տարի է պետք, դրա համար պետք է ավելի համբերատար լինենք:

Հարցազրույցը` Աննա  Գզիրյանի

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia