ԱԺ-ն հաստատեց կառավարության հրավիրած արտահերթ նիստի օրակարգը
ՔաղաքականԱզգային ժողովը քվեարկությամբ հաստատեց կառավարության հրավիրած արտահերթ նիստի օրակարգը: Արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին միաձայն կողմ քվեարկեց 82 պատգամավոր: 20 րոպե ընդմիջումից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնեց, որ կառավարության հետ կայացած բանակցությունների ընթացքում որոշում է կայացվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին և հարակից նախագծերի փաթեթի քննարկման համար հատկացնել 4 ժամ, Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին օրենքի նախագծի քննարկման համար՝ 3 ժամ, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի համար՝ 3.5 ժամ, իսկ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի համար՝ 60 րոպե ժամանակ:
Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով հայտնեց, որ կողմ են առաջարկող տարբերակին և կողմ են քվեարկելու արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին հարցին: