«Հո խայտառակչի՞ չենք». Սեյրան Սարոյանը՝ Սեյրան Oհանյանի հայտարարության մասին
ՔաղաքականԱյսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը, անդադառանալով նախկին պաշտպանության նախարար, ՕՐՕ դաշինքի անդամ Սեյրան Օհանյանի այն հայտարարությանը, թե չի բացառվում, որ խորհրդարանից դուրս լինեն արտախորհրդարանական զարգացումներ, որոնք կհանգեցնեն ֆորսմաժորային իրավիճակի, նշեց. «Ինքն էլ գիտի, որ չի լինի, մտքով անցնում ա, ասում ա, իմ մտքով էլ ա շատ բան անցնում»,-ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը կաջակցի Սեյրան Օհանյանին. «Ես իշխանության մեջ եմ այ մարդ, տենց բան ո՞նց կլինի, հո խայտառակչի չենք»: