«ֆորսմաժոր բացառել չի կարելի, այն էլ այս մեր վիճակում». Ա. Ռուստամյան
PoliticsԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով Սեյրան Օհանյանի հայտարարությանը, որը վերաբերում էր արտախորհրդարանական ուժերի միավորմանը, նախ այն որակեց որպես խելացի հայտարարություն, ապա հավելեց. «Շատ խելացի հայտարարություն են կատարել ընդդիմադիրները, որովհետեւ ֆորսմաժոր բացառել չի կարելի, այն էլ այս մեր վիճակում», - ասաց Ռուստամյանը:
Այն հարցին, թե արդյոք ինքը տեսնում է իշխանափոխության անհրաժեշտություն, ՀՅԴ-ականը պատասխանեց, որ ընդհանուր առմամբ քաղաքակնության մեջ որեւէ բան բացառել պետք չէ. «Ամռանը կարող է ձյուն էլ գալ», - ասաց նա: