Դեսպան Փոլադյանի հանդիպել է Սիրիայի խորհրդարանի պատգամավորների հետ
ՔաղաքականՍիրիայում ՀՀ դեսպանությունում հունիսի 7-ին տեղի է ունեցել դեսպան Արշակ Փոլադյանի հանդիպումը ՍԱՀ Ժողովրդական Ժողովի Սիրիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական հանձնաժողովի նախագահ Նորա Արիսյանի և նրա գլխավորած պատվիրակության հետ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ողջունելով հյուրերին՝ դեսպան Փոլադյանն ընդգծեց հայ-սիրիական բարեկամության ամրապնդման և խորացման գործում խորհրդարանական դիվանագիտության առանձնահատուկ դերը:
Շնորհակալություն հայտնելով դեսպանին ընդունելության համար՝ պատգամավորները նշեցին, որ հայ-սիրիական երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը պայմանավորված է հայ և սիրիացի ժողովուրդների միջև առկա դարավոր պատմա-մշակութային առնչություններով:
Հանդիպմանը քննարկվեցին Հայաստահի և Սիրիայի խորհրդարանների միջև համագորածկցության հեռանկարները, տեղի ունեցավ մտքերի փոխանակում երկկողմ օրակարգի ծրագրերի վերաբերյալ:
Կողմերն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ հարցերի: Դեսպան Փոլադյանը ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը մերձավորարևելյան հիմնախնդիրների և, մասնավորապես, սիրիական ճգնաժամի վերաբերյալ:
Հանդիպման ավարտին ներկաները պայմանավորվեցին նմանօրինակ քննարկումներին հաղորդել պարբերական բնույթ»: