Ի՞նչ ենք կարող անել Արցախի համար. Արսինե Խանջյան
ԲլոգԱրսինե Խանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի երկրորդ միջանկյալ զեկույցը, որում նկարագրված են 2016 թ.-ի ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի վայրագությունները, լուրջ մտահոգության եւ տագնապի առիթ են միջազգային հանրության համար՝ մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության մասով:
Ադրբեջանական զինված ուժերի կողմից սիստեմատիկ ու կոպիտ խախտումները, որոնք էլ ավելի են ընդգծվել 2016թ.-ի ապրին, պետք է արձագանք ստանան համապատասխան միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, տեղի ունեցածը անգամ այսօր պետք է մտահոգության լուրջ առիթ լինի:
Խիստ անհրաժեշտ է, որ մարդու իրավունքների ոլորտում շահագրգիռ կողմերը օրինակ՝ Human Rights Watch-ը (HRW) եւ այլ կառույցներ, մասնակցեն խնդրի կարգավորմանը՝ մի կողմ դնելով աշխարհաքաղաքական ինչ-ինչ հանգամանքներ:
Իրականում հայկական սփյուռքը կարող է ճնշում գործադրել նման կազմակերպությունների վրա, որպեսզի դրանք չշեղվեն օբյեկտիվ գնահատական հնչեցնելուց: Խնդրի շուրջ կազմակերպությունների կողմից արվող դիտարկումները, հաշվետվություններն ու վերլուծությունները կարող են լինել օբյեկտիվ միայն ֆինանսական անկախության դեպքում: