Հովսեփ Սիմոնյանն ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից
ՔաղաքականՀՀ կառավարությունը Հովսեփ Սիմոնյանին ազատեց Շիրակի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հարցը զեկուցեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Կառավարության օրակարգում է Շիրակի մարզպետի պաշտոնում Արթուր Խաչատրյանին նշանակելու հարցը: Վերջինս մինչ այս զբաղեցնում էր Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը: