«Գործելու է նաեւ անանունությունն ապահովող հարթակ». Ա. Հովհաննիսյան
ՔաղաքականԱյսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, խոսելով կոռուպցիայի կանխարգելման մարմնի եւ ՀՀԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ասաց. «Ինչպես ՀՀԿ-ն կպայքարի կոռուպիայի դեմ, կտեսնեք, երբ որոշումն ուժի մեջ կմտնի: Քաղաքական կամքն ու հանձնառությունն արդեն իսկ ամենաբարձր մակարդակով դրսեւորված է», - նշեց նա:
Ինչ վերաբերում է «Ազդարարի» ինստիտուտին, Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց. «Գործելու է նաեւ անանունությունն ապահովող հարթակ: Խոսքն այն մասին է, որ անձը չվախենա հնարավոր հաշվեհարդարից եւ հետեւանքներից ու հանգիստ հայտնի այն դեպքի մասին, որը գիտի», - ասաց նա:
Հարցին՝ արդյո՞ք փող վերցնելով ընտրողը կարող է համարվել ազդարարող, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Ինքը կարող է իրեն ազդարար ընկալել, բայց դա մենք այս օրենքով չենք հայտարարել, այլ այդ հնարավորությունը մենք նրան տվեցինք ընտրական օրենսգրքով կատարվող փոփոխություններով, երբ ասացինք, որ եթե ինքը ուզում է հայնտել այդ մասին, ապա կազատվի պատասխանատվությունից»: