«Միանգամայն հնարավոր է, որ իշխանությունը ներկայացնի ժողովրդի շահերից բխող նախագիծ». Գեւորգ Պետրոսյան
ՔաղաքականԿոռուպցիոն կանխարգելող մարմնի վերաբերյալ նախագծին կողմ քվեարկողների մեջ էր նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, ով իր քայլը բացատրեց հետեւյալ կերպ. «Կողմ եմ քվեարկել, բայց շարունակում եմ պնդել, որ ցանկացած մարմին, ով հավակնում է այդպիսի լուրջ առաքելություն իրականացնել, գործունեության սկզբունքով պիտի ամրագրի օրինականությունը, անկողմնակալությունն ու անկախությունը, որոնց տեղ չգտան օրինագծում», - ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե տեսնում է արդյոք պատգամավորը քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարի համար, «Որեւէ ուժի չեմ մոտենում կանխավարկածի տեսակետից: Միանգամայն հնարավոր է, որ իշխանությունը ներկայացնի ժողովրդի շահերից բխող նախագիծ»: