Վանաձորի քաղաքական ճգնաժամը հասավ Սահմանադրական դատարան. Էդմոն Մարուքյան
ԲլոգԷդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ինչպես խոստացել էինք Վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո մանդատագողության արդյունքում ստեղծված քաղաքական ճգնաժամից ելք գտնելու նպատակով, այսօր՝ հունիս 9-ին, «ԵԼՔ» և «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք խմբակցությունները առաջին անգամ 6-րդ գումարման Ազգային Ժողովում իրացրեցին պատգամավորների մեկ հինգերորդի կողմից Սահմանադրական դատարանում իրավական ակտի սահմանադրականության հարցի վիճարկման լիազորությունը:
ՀՀ ԱԺ 26 պատգամավորներ, ՀՀ Սահմանադրական դատարանից՝ պահանջում են ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով առաջնորդվելով ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբացկությունների ներկայացուցիչները սույն թվականի մարտ ամսից սկսած լինելով փոքրամասնություն, չունենալով քվորում գումարում են նիստեր և , կայացնում են որոշումներ։
Ազգային ժողովի «ԵԼՔ» և «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք խմբակցությունները Վիճարկվում են նաև այս որոշումների սահմանադրականությունը.
Հատկանշական է, որ Սահմանադրական դատարանում Ավագանու որոշումների սահմանադրականության վիճարկումը Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին դեպքն է:
Կից լուսանկարները՝ այստեղ: