Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը


Սիրով Հայաստանին ու Ռուսաստանին. Երևանում բացվել է Ռուսաստանի օրվան նվիրված ցուցահանդես

Մշակույթ

Երևանում բացվել է «Սիրով Հայաստանին ու Ռուսաստանին» խորագրով ցուցահանդեսը` նվիրված Ռուսաստանի օրվան: Ցուցահանդեսը ներառում է ավելի քան 200 լուսանկարչական աշխատանք, որոնք պատմում են 10 երկրներում հասարակական գործիչ և բարերար Հրաչյա Պողոսյանի բարեգործական գործունեության մասին:

Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ Հրաչյա Պողոսյանի մասին խոսելը շատ հեշտ, որովհետև ցուցահանդեսն արդեն խոսում է նրա մասին և բառերն ավելորդ են ներկայացնելու  այդ մեծ մարդու գործունեությունը: «Նախարարության ստեղծման առաջին օրվանից մենք համագործակցում ենք բարերար Հրաչյա Պողոսյանի հետ: Ես հպարտ եմ, որ ունենք նման հայրենակից` համեստ, խելացի, կազմակերպված: Նա անում է գործեր, որոնք խոսում են նրա իրական կերպարի մասին: Ես ուրախ եմ, որ մենք Սանկտ Պետերբուրգում ապրող նման հայ ունենք: Շատ եմ կարևորում, որ նրա գործունեությունը նպաստում է հայ-ռուսական կապերի խորացմանն ու զարգացմանը: Հրաչյան ոչ միայն գործնական, այլ նաև մտավորական և մշակութային մարդ է: Նա հովանավորում է շատ գրքերի տպագրություններ»,- ասաց Հակոբյանը:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողության ընթացքում ունեցած ելույթում նշեց, որ Հրաչյա Պողոսյանը տարիներ շարունակ եղել և շարունակում է լինել հայ ժողովրդի կողքին: «Նա հայ ժողովրդի և Հայ Առաքելական Եկեղեցու արժանի զավակն է, ով իր բարի գործերով մշտապես մեր ժողովրդի կողքին է: Ես պատիվ ունեմ Ազգային ժողովի անունից Հրաչյա Պողոսյանին հանձնել խորհրդարանական բարձրագույն պարգևը` Ազգային ժողովի հուշամեդալը»,- նշեց Շարմազանովը` բարերարին անձամբ հանձնելով հուշամեդալը:

Միջոցառման ընթացքում Հրաչյա Պողոսյանը բնակարան նվիրեց Գյումրիում 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո անօթևան մնացած կարիքավոր մի ընտանիքի: Բարերարն անձամբ ընտանիքի անդամներին հանձնեց բնակարանի բանալիները:

Հրաչյա Պողոսյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է իր ցուցահանդեսը հայրենիքում ներկայացնելը: «Ես այս ցուցահանդեսը նվիրել եմ Ռուսաստանի օրվան: Ցանկանում եմ նշել, որ ցանկացած հուշարձան, որը իմ կողմից ստեղծվել է, արվել է Հայաստանի և Ռուսաստանի նկատմամբ մեծ սիրով: Եթե ավելի խորը ուսումնասիրեք դրանք, կտեսնեք, որ ինչ-որ տեղ դրանք կապ ունեն նաև իմ ընտանիքի հետ: Ես միշտ հիշում եմ իմ մորը, երբ նա Հայրենական պատերազմից հետո փնտրում էր իր հորը: Նրանք նամակ էին ստացել, որ մորս հայրն անհետ կորել է, իսկ նա հավատում էր, որ իր հայրը ողջ է: Ամեն անգամ, երբ ես Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված հուշարձաններ եմ ստեղծել, ես մորս ասում էի. «Մայրիկ, համարիր, որ քո հոր մի մասնիկն այստեղ է»: Նույնը վերաբերվում է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններին: Իմ պապիկը Ցեղասպանության տարիներին կարողացել է փախչել Արևմտյան Հայաստանից և փրկվել կոտորածից: Պահպանվել է նրա օրագիրը, որտեղ նա մանրամասն նկարագրել է իր պատմությունը»,- ընդգծեց Պողոսյանը:

 Միջոցառման շրջանակում կայացավ նաև Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի «Մեծ ժողովրդի զավակները» գրքի շնորհանդեսը, որը ներկայացրեց մարշալի թոռը՝ Իվան Բաղրամյանը: Այնուհետև ցուցադրվեց «Գնացք դեպի հավերժություն» վավերագրական ֆիլմը, որը նվիրված է 1941թ. հոկտեմբերի 14-ին Լենինգրադի մարզի Տիխվին կայարանում տեղի ունեցած ողբերգությանը, երբ ֆաշիստական ռմբակոծության զոհ դարձավ Լենինգրադից տարհանվող ավելի քան 2000 երեխա: 2016թ. Հրաչյա Պողոսյանի ջանքերով երեխաների զոհվելու վայրում կանգնեցվել է հուշարձան և վերականգնվել տապանաքարը: 

 

Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը