Ինչպես է Գարիկ Մարտիրոսյանի կինը Երեւանում կեռաս գողանում (ֆոտո)
ԲլոգԳարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, որն այս օրերին ընտանիքի հետ Հայաստանում է, հերթական հումորային լուսանկարն է հրապարակել իր Instagram-ում:
Լուսանկարում Ժաննան կանգնած է կեռասի ծառի մոտ եւ պտուղ է քաղում.
«Ասում են՝ գողացված կեռասն ավելի համեղ է: Բայց, կարեւորը, պետք չէ մոռանալ, որ ուրիշի սեփականությանը տիրանալը քրեորեն դատապարտելի արարք է: Տխուր կլինի, եթե կեռասը համեղ չլինի»,- լուսանկարը մեկնաբանել է նա:
Նշենք, որ ավելի վաղ Գարիկ Մարտիրոսյանի կինը հումորային գրառում էր կատարել հայկական ուտեստների մասին:
«Տանձ է կախված, իսկ դրանում նստած է Ժաննան։ Եվս մի քանի օր հայկական ռեստորաններում, եւ Ժաննան նույնպես կդառնա տանձ»,- Instagram-ում կատակել էր նա։