Կարեն Կարապետյանը դրական է գնահատում Տարոն Մարգարյանի աշխատանքը
ՔաղաքականՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանըդրական է գնահատում Տարոն Մարգարյանի աշխատանքը Երևանի քաղաքապետի պաշտոնում: Արմենպրեսի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետը, անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում Տարոն Մարգարյանի աշխատանքը, պատասխանեց. «Լավ եմ գնահատում: Խնդիրներ դեռ կան, բայց նա իր աշխատանքը լավ է կատարում»:
ՀՀ վարչապետը Երևանում առկա խնդիրների շարքում ակտուալ է համարում հասարակական տրանսպորտի, ինչպես նաև աղբահանության հարցը:
Անդրադառնալով 2018 թ. հետո վարչապետի պաշտոնում աշխատելուն՝ Կարեն Կարապետյանն ասաց, որ այդ հարցին բազմաթիվ անգամ պատասխանել է՝ ընդգծելով, որ իր պատասխանը չի փոխվել: