ՆԱՏՕ-ն կողջունի Հայաստանի և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը
ՔաղաքականՆԱՏՕ-ի անդամ երկրները սրտանց կողջունեն Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Հունիսի 12-ին Երևանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
«Բոլորն են ցանկանում, որպեսզի Հայաստանն ունենա Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու նույնքան հնարավորություններ, որքան ունի մյուս ուղղությամբ».- ընդգծեց նա:
Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հավելեց, որ դա դրական ազդեցություն կունենա Հայաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ և ընդհանրապես արևմտյան այլ երկրների հետ համագործակցության առումով: