Yerevan, 04.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լուրջ մտավախություններ ունեն. Գագիկ Համբարյան

Interview

«Ադրբեջանը մեզ հետ կրկին խոսում է նախապայմաններով»,- ORER.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ՀՀ ու ԱՀ կատարած այցերին՝ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ չի շարունակելու բանակցությունները ադրբեջանական կողմի հետ, մինչեւ պաշտոնական Բաքուն չստանձնի իրականացնել այն պայմանավորվածությունները, որոնք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ ձեռք էին բերվել ապրիլյան կարճատեւ պատերազմից հետո:

Մենք գիտենք՝ ադրբեջանական կողմը սկզբից հայտարարել էր, որ համաձայն է բացահայտել ու պատժել զինադադարի խախտման մեղավորներին, սակայն հետո այդ կողմը, հավատարիմ մնալով իր գործելաոճին, հայտարարեց, որ մտադրություն չունի նման մեխանիզմ ներդնել ու անցավ իր հին երգին՝ ասելով, որ հրադադարի խախտումներ տեղի չեն ունենա, եթե հայկական կողմը դուրս բերի իր զորքերն, այսպես կոչված, օկուպացված տարածքներց»,-ասաց քաղաքագետն՝ անցում կատարելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների սպասումներին. «Համանախագահները սպասում էին, որ հայկական կողմը պետք է գնա զիջումների ու, ինչպես միշտ, պաշտոնական Երեւանը պետք է շարունակեր բանակցել Արցախյան հիմնախնդրի շուրջ»:

Սակայն, ինչպես նկատում է Գագիկ Համբարյանը, պաշտոնական Երեւանն այս անգամ շատ կոպիտ արձագանքեց թե՛ պաշտոնական Բաքվին, թե՛ Մինսկի խմբին՝ ասելով, որ ոչ մի բանակցություն տեղի չի ունենալու:

Քաղաքագետը հիշեցնում է, որ բանակցությունները սառած վիճակից վերջերս էին տեղաշարժվել, երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

«Հայկական կողմը պետք է շարունակի պահել իր դիրքորոշումը մինչեւ վերջ: Մեղսավորներին բացահայտելու ու պատժելու մեխանիզմներն անպայման պետք է կիրառվեն»:

Ինչ վերաբերում է ՄԻնսկի խմբի համանախագահների այցին Արցախ, քաղաքագետն ասաց. «Ցավոք սրտի, Բաքուն այնպիսի վիճակ է ստեղծել, որ Մինսկի խմբի համանախագահներն ավելի շատ զբաղված են ոչ թե կոնֆլիկտի լուծման խնդրով, այլ այն հարցով, որ իրավիճակն ավելի չթեժանա, ու տեղի չունենա այն, ինչ եղավ անցած տարի ապրիլ ամսին:

Նույն Մինսկի խմբի համանախագահների, երկար ժամանակ ադրբեջանական կողմի սանձարձակությունների ու զինադադարի խախտման դեպքերի հետ կապված անհասցե, լղոզված ու անատամ հայտարարությունները զգացնել են տվել իրենց հետեւանքները: Մինսկի խումբը նոր է սթափվել:

Մենք տեսանք, որ նրանք առաջին անգամ տվեցին զինադադրը խախտողի՝ Ադրբեջանի անունը, ու այդ խախտմանն արձագանքել է հայկական կողմը: Փաստացի այս ամենից հետո առաջին անգամ տարածաշրջան են այցելում համանախագահները»:

Իսկ Է.Մամեդյարովի՝ ավելի շատ ավանտյուրա հիշեցնող հայտարարությունների վերաբերյալ էլ քաղաքագետն ասաց հետեւյալը. «Էստոնիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է համաախագահների այցին ու կրկին չի դավաճանել իր ոճին: Նա տարածում է ապատեղակատվություն ու դիմում է տարրական շանտաժի. Մամեդյարովն ասել է, որ բաակցություններն ընթաում են Սանկտպետերբուրգյան փաստաթղթի շուրջ՝ մի փաստաթղթի, որի մասին միայն ինքը գիտի:

Ե՛վ Մինսկի խմբի համանախագահները, եւ՛ պաշտոնական Երեւանը, եւ՛ պաշտոնական Ստեփանակերտը միշտ էլ հայտարարել են, որ բաակցություններ են ընթանում Մադրիդյան թարմացված սկզբունքների շուրջ, իսկ իրենց նշած «Սանկտպետերբուրգյան փաստաղութղը» ընդամենը մի համաձայնություն էր, որը տեղի էր ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահերի հանդիպման ժամանակ՝ ՌԴ նախագահի միջնորդությամբ:

Նշեմ հետաքրքիր եւս մեկ դրվագ. Մամեդյարովը հայտարարել է, որ տվյալ փաստաթուղը մշակվել է Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ նախագահների հանդիպման ժամանակ. այստեղից հետեւոթյուն կարելի է անել, որ ըստ նրա՝ նա մի կողմ է թողնում Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներին՝ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային»,- ասաց Գ.Համբարյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը շարունակում է իր ուտոպիստական թեզը՝ ասելով, որ կոնֆլիկտը պետք է լուծվի փուլային տարբերակով:

Նրանք որդեգրել են հետեւյալ սկզբունքը՝ դուք մեզ տալիս եք ամեն ինչ, իսկ մենք էլ հետագայում կորոշենք՝ տանք որեւէ բան, թե չտանք. «Սա նշանակում է, որ սայլը բացարձակ տեղից չի շարժվել, իսկ պաշտոնական Բաքուն շարունակում է իր կիսաշանտաժային քաղաքականությունը:

Հիշում ենք, որ ժամանակին սպառնում էին համանախագահներին՝ ասելով, որ եթե ստատուս քվոն չփոխվի, գիտեք, թե ինչ տեղի կունենան: Այս ամենին պաշտոնական Երեւանն ու Ստեփանակերտը պետք է շատ կոպիտ պատասխան տան»:

Սոսե Չանդոյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal