Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը


Հայաստանը և Տաջիկստանը պայմանավորվել են զգալիորեն ավելացնել առևտրաշրջանառության ծավալները

Տնտեսություն

Տաջիկաստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը Երևանում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները դիտարկում է որպես երկու երկրների միջև մշտական քաղաքական երկխոսության նոր փուլ: Այս մասին Տաջիկստանի նախագահն ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ԶԼՄ-ների առջև արված հայտարարության ժամանակ:

«Բանակցությունների ընթացքում մենք քննարկել ենք երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Կողմ ենք հանդես եկել  առևտրատնտեսական, հումանիտար, գիտատեխնիկական, մշակութային և փոխշահավետ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում հայ-տաջիկական հարաբերությունների հետագա խորացմանը»,- ընդգծեց նա:

Տաջիկստանի նախագահը հավելեց, որ կողմերը միակարծիք են, որ այս ոլորտներում համագործակցությունը դեռևս չի համապատասխանում այն ներուժին, որը կա երկու երկրներում: Առևտրատնտեսական ոլորտում համագործակցության առանցքային ուղղությունների համատեքստում կողմերը նշել են երկու երկրների մասնավոր հատվածների և տնտեսվարողների միջև համագործակցության ընդլայնման կարևորությունը: «Մենք որոշել ենք ավելի ամբողջական օգտագործել եղած հնարավորությունները, որպեսզի զգալիորեն ավելացնենք առևտրաշրջանառության ծավալները, իրականացնենք համատեղ տնտեսական ծրագրեր»,- ասաց Ռահմոնը:

Հետաքրքրվածություն է հայտնվել տնտեսության իրական հատվածներում հայ-տաջիկական  համագործակցությունը պրակտիկ բովանդակությամբ համալրելու հարցում: «Մենք հայկական ընկերություններին կոչ ենք արել, օգտագործելով իրենց ներդրումային հնարավորությունները և նորագույն տեխնոլոգիաները, մասնակցություն ունենալ տնտեսական շահավետության տեսանկյունից հետաքրքիր մեր նախագծերին: Մեզ մոտ այդպիսի ծրագրեր առկա են էներգետիկայի, զբոսաշրջության, լեռնահանքային, թեթև, սննդի, վերամշակող արդյունաբերության, կապի ու տրանսպորտային հաղորդակցման ենթակառուցվածքների, ինչպես նաև առողջապահության ոլորտներում: Մենք պատրաստ ենք դրա համար բարենպաստ պայմաններ ստեղծել»,- նշեց Տաջիկստանի նախագահը:

Կողմերը պայմանավորվել են ավելի ակտիվ շարունակել համագործակցությունը գործող Տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում: «Այսօրվա հանդիպումների և բանակցությունների ընթացքում բացահայտել ենք նաև մշակութային, հումանիտար ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու զգալի հնարավորություններ:

Շեշտվել է գիտատեխնիկական, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում  երկու երկրների միջև կապերի հետագա զարգացման կարևորությունը: Կողմերը կարևոր են համարել բանակցությունների արդյունքներով համաձայնագրերի նոր փաթեթի ստորագրումը, որը կոչված է կոնկրետ ուղղություններով երկկողմ հարաբերությունների իրավական բազայի ամրապնդմանը»,- ասաց Էմոմալի Ռահմոնը:

Նա գոհունակություն հայտնեց  Երևանում անցկացրած բանակցությունների արդյունքներից, որոնք անցել են բարեկամական, կառուցողական և փոխըմբռնման մթնոլորտում: «Վստահ եմ, որ այսօրվա պաշտոնական հանդիպումների արդյունքները նոր հորիզոններ կբացեն մեր երկրների միջև փոխգործակցության ամրապնդման և զարգացման համար՝ ի շահ երկու ժողովուրդների: Ես հարգարժան Սերժ Ազատի Սարգսյանին պաշտոնական այցով հրավիրել եմ Տաջիկստանի Հանրապետություն: Հույս ունեմ, որ Դուշանբեում մեր երկխոսության շարունակությունը կնպաստի երկու երկրների դրական փոխգործակցության ակտիվացմանը»,- եզրափակեց Տաջիկստանի նախագահը:

Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ