Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Հայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա Սողոմոնյան Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկ Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ


Թերեզե Վեբերի թղթե ստեղծագործությունները ներկայացվեցին հայ արվեստասերներին

Մշակույթ

 Շվեյցարացի արվեստագետԹերեզե Վեբերի «Թուղթ-ձեռք և ոգի. պատումներ արվեստում» խորագրով  անհատական ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ հունիսի 15-ին Հայաստանի ազգային պատկերասրահում: Մինչ ցուցահանդեսի բացումը միջոցառման մասին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին Թերեզե Վեբերը և ցուցահանդեսի կազմակերպիչները:

[gallery id= 59158]

«Այստեղ ներկայացված են ստեղծագործական կյանքիս տարբեր փուլերում արված գործեր, ուստի դրանց տեխնիկաները տարբեր են: Ինձ համար հատկապես շատ հետաքրքիր էր աշխատել չինական տեխնոլոգիայով պատրաստված թղթի հումքի հետ, որը հնարավորություն է տալիս արվեստի գեղեցիկ գործեր ստանալ»,-«Արմենպրես»-ի  հաղորդմամբ` նշեց արվեստագետը:

Վեբերի խոսքով` ինքն առաջին անգամ երկու տարի առաջ է եղել Հայաստանում, և ցուցահանդեսում ներկայացված գործերում արտացոլվել են ինչպես այլ երկրների, այնպես էլ Հայաստանի մշակույթից իր ստացած անմոռաց տպավորությունները:

Նա ընդգծեց, որ երկար ժամանակ է անցկացրել Հայաստանի ազգային պատկերասրահում ու շատ բան վերցրել տեղի նկարիչների ստեղծագործություններից:

Ցուցահանդեսում կարելի էր տեսնել վառ, լուսավոր գույներով ու հետաքրքիր մեկնաբանությամբ լուսանկարներ, գծանկարներ, որոնք թղթի հումքով էին արված:

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանն ասաց, որ Հայաստանի անկախությունից հետո առաջին անգամ են մեր երկրում ներկայացնում շվեյցարական արվեստի դաշտում գործող, թղթարվեստում մեծ տեղ ունեցող արվեստագետի յուրօրինակ աշխատանքները, և դա իրենց համար մեծ պատիվ է:

«Վեբերը հրատարակել է տարբեր պատկերագրքեր, որոնց միջոցով կարելի է հստակ պատկերացում կազմել թղթի ստեղծման, դրա ճիշտ գործածության մասին: Իսկ այս ցուցահանդեսը հայ արվեստասերներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալ ժամանակակից շվեյցարական գեղագիտությանը»,-շեշտեց նա:

Թերեզե Վեբերի ընդգրկուն պատկերագրքի հրատարակիչ Միխայել Վինանդը նշեց, որ մեծ ոգևորությամբ է հրատարակել գիրքը, քանի որ դրանում գեղագիտորեն համադրված են Արևմուտքն ու Արևելքը, հետաքրքիր լուծումներով ներկայացված են տարբեր մշակույթներից հեղինակի ստացած տպավորությունները: Նա ասաց, որ հատկապես զարմանալի է ու հիանալի, որ գործերը ոչ թե թղթի վրա են, այլ թղթի հետ:

Ավելի քան հիսուն աշխատանք ընդգրկող համապարփակ ցուցադրությունը ներկայացնում է Թերեզ Վեբերի գործունեության վերջին քսան տարիների համալիր համայնապատկերը`դիտողին ծանոթացնելով Վեբերի գեղարվեստական և տեխնիկական մոտեցումների տարաբնույթ փոխակերպումներին:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 15-ը: Այն իրականանում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության աջակցությամբ:

Թերեզե Վեբերը թղթարվեստի  նշանավոր ներկայացուցիչներից է: 1980-ականների սկզբին նկարիչը բացահայտում է թուղթը, որպես ստեղծագործական գործունեության հիմնանյութ և այդ պահից սկսած, լուսանկարի ու գծանկարի հետ համադրելով, ստեղծում արտահայտիչ ու նորարարական պատկերալեզու: Դեպի Հեռավոր Արևելք, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիա կատարած հետազոտական ուղևորությունները, ինչպես նաև ասիական ավանդական եղանակով թղթի պատրաստման գործընթացների ուսումնասիրությունը, ոգեշնչում են արվեստագետին և նրա ստեղծագործության հիմք դառնում:

Ակնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԹվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՀաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանԱյս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Նիկոլի անդոների կողմից նետված թուրքական թեզերը մի քննարկեք. Էդուարդ ՇարմազանովՀայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԵրևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկԱպրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանՀունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՊատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա»