Yerevan, 05.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Երևան քաղաքի ավագանին, Զարուհու «լռությունը»ու 14-րդ դարի խառնաշփոթը.«Փաստ»

Politics

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Երևանի քաղաքապետարանում հրավիրվել էր Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ:

Քաղաքապետարանի կյանքը դժոխք դարձնելու խոստում տված մեծն տիկին Զարուհի Փոստանջյանը իրավագանիների հետ միասին, բաց թողնելով երկու նախորդ նիստերը, վերջապես որոշեցինմասնակցել Երևանի ավագանու արտահերթ նիստին:

Օրակարգում 7 հարց էր՝ քաղաքապետի տեղակալների ընտրություն, Արգենտինայի հրապարակի անվանակոչություն, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի հաստիքացուցակի հաստատում:

Երեք ժամ տևած ավագանու նիստի ողջ ընթացքում Զարուհին աչքի չընկավ գեթ ոչ մի ելույթով, ոչ մի հարցադրմամբ, փոխարենը ընդիմադիր իրեն կոչած ավագանու անդամը ողջ նիստի ժամանակ կառավարում էր իր խմբակցության ավագանիներին /շատ տխուր տեսարան կողքից/, այդպես էլ իրեն հարիր չհամարեց մասնակցել քննարկումներին, միացնել բարձրախոսը, արտահայտվել:

Չգիտես ինչու, տիկինը կարծել էր, որ ավագանու ամբիոնը հավանաբար իր համար բավարար չէ Ազգային ժողովի ամբիոնից հետո, և իրեն քվե տված երևանցիների շահերը կներկայանցնեն իր կողմից այդ պահին ղեկավարվող Սոնա Աղեկյանն ու Մարինե Խաչատրյանը, ովքեր ոչ միայն չէին տիրապետում, ինչ է նշանակում Երևանի ավագանու նիստ, ընթացակարգ, այլև անընդհատ աչքի էին ընկնում անհարկի պիտակավորումներով, ասելիք չունեին, բառ առ բառ կրկնում էին Զարուհու ասածները, բացի այդ Երևանի ավագանու նիստը խառնել էին Ազգային ժողովի նիստերի հետ, անընդհատ, օրինակ էին բերում Ազգային ժողովի նիստերի ընթացակարգը, մոռանալով, որ Երևանի ավագանու նիստում են գտնվում, հետո նշեցին, որ ինչու Ազգային ժողովի նախագահը պետք է 3 փոխքաղաքապետ ունենալ /մոռանալով, որ Ազգային ժողովի նախագահը փոխքաղաքապետ չի ունենում/, հետո Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մասին խոսելիս նշեցին, որպես համայնք /մոռանալով, կամ չիմանալով, որ Երևանն է համայնք, իսկ Մալաթիա-Սեբաստիան վարչական շրջան է/, այնուհետև՝ հարցադրումներ էին տալիս քաղաքապետի տեղակալ թեկնածուներին, ինչի համար են պարգև-մեդալ ստացել, որտեղ կարելի է կարդալ նրանց գիտական թեզը և այլն:

Բա երևանցիները «Երկիր Ծիրանի» կուսակցությանը սենց անհաջող ու անտեղյակ ավագանի ունենալու համա՞ր են քվե տվել: Եթե Զարուհին լռում էր, ու իր ետևի շարքում նստած լրագրողներից մեկին դիմելով, իր չիմացությունը կոծկելու համար, ասում էր, խնդրեմ սա էլ ամրագրեք, սա էլ գրեք, նիստին այդպես էլ չմասնակցեք, լռեց, ապա իր խմբակցության ավագանիները օրակարգից դուրս ինքնաարտահայտման, ինքնադրսևորման ու ինքնահաստատման ճանապարհին մոլորված «կանգնել» էին, մեկը պատմում էր, որ ինքը բժիշկ է և պետք է պայքարել բժիշկների իրավական շահերի համար, ինչը ոչ միայն Երևանի քաղաքապետարանի, այլև Երևանի ավագանու հետ առնչություն չունի, մյուսն էլ մանկապարտեզների հետ կապվածինչ բանահյուսական մակարդակի հեքիաթներ գիտեր, օրինակներ էր բերում, անընդհատ հղում կատարելով 14 դարին՝ մոռանալով, որ 21-րդ դարում է և համայն հայության մայրաքաղաք Երևանի ավագանու անդամ է:

Ի տարբերություն «Երկիր Ծիրանի» խմբակցությանը, «Ելք»-ը շատ ավելի պատրաստված ելույթներով հանդես եկավ, ցույց տվեց, որ սերտում է Երևան քաղաքի ավագանու լինելու ընթացակարգը:

Արգենտինայի հրապարակի անվանակոչության ժամանակ երեք խմբակցությունների բոլոր ավագանիները միաձայն կողմ քվեարկեցին, տեղակալներից ամենաշատ ձայնով անցավ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, Կամո Արեյանին «Երկիր Ծիրանին» մեղադրեց բոլոր չարիքների մեջ՝ սկսած Արգիշտի թագավորի ժամանակաշրջանից, քաղաքապետի մյուս տեղակալ Դավիթ Օհանյանին մեղադրեցին Մալաթիայի տոնավաճառը վատ կազմակերպելու մեջ, իսկ մյուս տեղակալ Արամ Սուքիասյանին ասելիք չունենալու պատճառով, մեղադրեցին, որ որպես ռեժիսոր այլընտրանքային ծառայություն է իրականացրել Ստեփանակերտի թատրոնում 90-ականներին:
Երկու ժամ տևած ավագանու նիստը ընդհատվեց ընդմիջումով, որից հետո Երևանի ավագանին նորից հավաքվեց քննարկելու օրակարգի վերջին հարցը՝ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի հաստիքացուցակի վերաբերյալ:

Կրկին մոռանալով, որ 21-րդ դարում ենք, չտիրապետելով, ինչ ասել է թե, քաղաքային տնտեսությոանը, այստեղ էլ «Երկիր Ծիրանի» խմբակցությունը, ցույց տվեց, որ մինչև ավագանի դառնա, ինչքան ծիրանենիներ բերք կտան ու կծաղկեն, հանդես եկավ առաջարկով լուծարել Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի ու արտաքին ձևավորման և գովազդի վարչությունները, դիմել վարչական դատարան, որ իբր իրենց ավագանու իրավունքը ոնտահարված է, քանի որ ավագանու գործառույթը խառնել էին հարցազրույցի, բանավեճի ակումբի հետ /ըստ ավագանու կանոնակարգի Երևանի ավագանու անդամը նիստի ժամանակ մեկ հարցի իրավունք ունի, իսկ մնացած հարցերը պետք է քննարկի հանձնաժողովներում և ներկայացնի գրավոր համապատասխան վարչություններին/:

Մի խոսքով բարի երթ ենք մաղթում Երևանի նորընտիր ավագանիներին և մաղթում արդյունավետ և իրազեկ աշխատանք՝ ի նպաստ մեր մայրաքաղաքի զարգացման:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal