Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան


«Տուր ձեռքդ, պստլո» վեպն ընթերցողին կտանի Գուրգեն Խանջյանի մանկություն, պատանեկություն և ներկա

Մշակույթ

Արձակագիր, դրամատուրգ  Գուրգեն Խանջյանի «Տուր ձեռքդ, պստլո» վեպի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 17-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում: Գիրքը ժամանակների ու իրականությունների տարուբերումների մեջ մոլորված մարդու պատմություն է, որը, այնուամենայնիվ, ունակ է հաղթելու:

«Գուրգեն Խանջյանը ստեղծագործական լուրջ ճանապարհ  է անցել, և նրա գրական ձեռագիրը ճանաչելի է բոլորիս: Գրական փորձառության տեսանկյունից հետաքրքիր է, թե ի՞նչ նորություն է նա մեզ ասելու: Իմ համոզմամբ, գրականությունը ստույգ արտացոլում է իրականության պատկերը և ունի գաղտնագրեր, որոնց միջոցով  հնարավոր է գուշակել ապագան. ցանկանում էի իմանալ, թե Խանջյանն իր վեպերի միջոցով ի՞նչ է կանխագուշակում երկրի, պետության վերաբերյալ: Այս գրքում նախկինում կոսմոպոլիտ Խանջյանը դարձ է կատարում դեպի հայրենիք ու բարձրաձայնում երկրի, պետականություն հետ կապված իր մտահոգությունները», - Արմենպրեսի հաղորդմամբ` նշեց գրքի խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

Նա հավելեց, որ վեպում շատ են կարոտային տրամադրությունները՝ կապված Երևանի, շենքերի, տեղանքների, մարդկային տեսակների հետ, որոնք անհետանում են:

Գրականագետ Սուրեն  Աբրահամյանի խոսքով` Խանջյանի «Տուր ձեռքդ, պստլո»-ն  համաշխարհային վեպ է, որն ամփոփում է հեղինակի անցած ուղին` անդրադառնալով մահվան, ազատության, ժամանակի  թեմաներին:

Շնորհանդեսին ներկա էին ինչպես հեղինակի ընկերները, հասակակից գրողները, ստեղծագործողները, այնպես էլ` երիտասարդ գրողներ, որոնց կյանքում Գուրգեն Խանջյանը մեծ դեր է կատարել ոչ միայն որպես գրող, այլև որպես մարդ, խմբագիր, որը հավատացել է նրանց ուժերին` «Գրեթերթ» երիտասարդական թերթում տպագրելով նրանց գործերը:

Նրանցից մեկը` երիտասարդ և խոստումնալից գրող Գրիգը, կարծում է, որ Գուրգեն Խանջյանի ամբողջ գրականությունն ասես մի ստեղծագործություն լինի, և վեպերը, փոխլրացնելով, շարունակելով միմյանց, ամփոփում են Խանջյանի ողջ գրականությունը:

«Հեղինակի գրքերում կան որոշակի կետեր, որոնք հստակ ընդգծված են հաջորդ գործերում:  Այստեղ կա գրողի դիտավորությունը կապ ստեղծել,  ցույց տալ ընթերցողին,  որ ինքը հերոսին նախորդ գրքերում էլ է  հանդիպել»,-ասաց Գրիգը:

Գրքի հեղինակ Գուրգեն Խանջյանը նշեց, որ վեպը և’ կենսափորձի, և’ գրական ստեղծագործական տեխնիկայի մի մեծ փուլի ամփոփում է: Նա ընդգծեց, որ եթե նորից գրի, հավանաբար կխոսի նույն թեմաների մասին, բայց այլ կերպ:

«Վեպն ինչ-որ չափով ինքնակենսագրական է: Ընթերցողը հերոսի հետ կգնա նրա մանկություն, պատանեկություն և հերոսի աչքերով կտեսնի տարբեր երևույթները»,-ասաց հեղինակը: Նա հավելեց, որ գիրքը գրել է երեք տարում և գրելիս հաճախ է խեղդվել կարոտախտի զգացումից:  «Վեպն օվկիանոս է, որի մեջ մտնելով` չես կարող հստակ ասել, թե  որ ափ ես դուրս գալու»,-եզրափակեց նա:

«Տուր ձեռքդ, պստլո» վեպը հնարավոր է գտնել Երևանի տարբեր գրախանութներում:

ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին