Տուլայի ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիներից երեքի վիճակը միջին ծանրության է

Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում հունիսի 18-ին «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի և երթուղային միկրոավտոբուսի (որում եղել է 20 ուղևոր) բախման հետևանքով տուժել են նաև Հայաստանի քաղաքացիներ: Վիրավորներից 6­ը տեղափոխվել է Ստուպինո, 3­ը` Տուլայի քաղաքային հիվանդանոց:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Ստուպինոյի հիվանդանոցում գտնվող 6 տուժածից 3-ը ստացել է ամբուլատոր բժշկական օգնություն և դուրս գրվել, իսկ մյուս 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Տուլայի հիվանդանոցում բժշկական օգնություն ստացող 3 տուժածից 2-ը երեխա է:

Բոլոր տուժածները հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում: ՀՀ առողջապահության նախարարությունը մշտական կապ է պահպանում Ռուսաստանի Դաշնության համապատասխան բժշկական կազմակերպությունների հետ:

Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի:

loading...
Ամառային զորացրման ժամանակ յուրաքանչյուր զինվորի հետ կանցկացվեն զորամասի առկա խնդիրների շուրջ հարցումներ ՔԿՀ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու մասին հաղորդում է ստացվել Թուրքիայում կանխվել է Էրդողանի կուսակցության պատգամավորի դեմ մահափորձը ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամների նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում. ՀՀ գլխավոր դատախազ Կուբանում 5 սմ-անոց կարկուտ է տեղացել Ռուսաստանը կանաչ լույս է տալիս Ադրբեջանին Մբապեն կտեղափոխվի՞, արդյոք, «Ռեալ» ՀՀ արդարադատության նախարարը՝ Կ. Կարապետանի 2018-ին վարչապետի պաշտոնին մնալու մասին ՊՊԾ գնդի գործով դատական նիստը հետաձգվեց. ոստիկանների և ամբաստանյալների միջև տեղի ունեցավ քաշքշուկ Պեդրո Ագրամունտը հեռացվել է ԵԽԽՎ-ում ԵԺԿ քաղաքական խմբից ՀՀ գլխավոր դատախազը՝ «ՍԱՍ» գրուպի ժողովի սկանդալային ձայնագրության մասին ԵՄ 3 երկրում ԻՊ-ի հետ կապերի համար կասկածվող 6 անձ է ձերբակալվել Եվրոպա լիգա. Հայկական թիմերի հայտացուցակները Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը հավանության է արժանացրել ԵՏՄ-ում զենքի տեղաշարժի համաձայնագիրը «Արթիկ» ՔԿ-ում հանձնուքի մեջից հայտնաբերվել են երկու թափանցիկ պոլիէթիլենային փաթեթ Դավիթ Հարությունյանը ուրախ է, որ հեղափոխությունը մի քանի ամսով հետաձգվում է Քուրդ զինյալները 3 թուրք զինվորականի են սպանել Վիգեն Սարգսյանը բացասական է դիտում ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին Ադրբեջանի հարավում երկրաշարժ է գրանցվել Ռամադանի տոնին խցանումների պատճառով առաջացած վթարների հետևանքով Թուրքիայում մահացել է 64 մարդ
website by Sargssyan