«Արի տուն» հայրենաճանաչության ծրագրին այս տարի մասնակցում է 163 երեխա

 ՀՀ Սփյուռքի նախարարության Սփյուռքի երեխաների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրին այս տարի մասնակցում է 7 երկրից 163 երեխա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծրագրի հանդիսավոր փուլի բացմանը լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ուրախությամբ փաստեց, որ ծրագիրն այս տարի եւս բավական բազմամարդ է:

«Մեր ընտանիքներին շատ մեծ շնորհակալություն եմ հայտնել, որ բացել են իրենց դռները եւ ընդունել երեխաներին: «Արի տան» ճամբարում մենք անելու ենք ամեն հնարավորը, որ տարբեր երկրներից եկած այս երեխաներն ընկերանան եւ բարեկամանան: Մենք ամեն ինչ անելու ենք, որ նրանք անընդհատ սիրեն Հայաստանը եւ հայրենիքի հետ կապը լինի անմոռաց ու ընդմիշտ»,-ասաց նա:

Սփյուռքի նախարարի խոսքով` ծրագրին երկրորդ անգամ մասնակցել ցանկացող երեխաների թիվը բավական մեծ է, սակայն նախարարությունն ի վիճակի չէ այդ երեխաներին երկրորդ անգամ ընդունելու: «Ծրագիրը հնարավորություն է տալիս, որ հաջորդ տարին իրենք ինքնուրույն գան եւ իրենց ամառային հանգիստն անցկացնեն Հայաստանում»,-ասաց նա:

Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ ծրագրին մինչ օրս 7000 մարդ է մասնակցել: «Մենք արդեն ունենք ամուսնություններ, հարյուրավոր երեխաներ, որ գալիս եւ սովորում են մեր համալսարաններում, երեխաներ, որոնք աշխատանքի են անցել այստեղ, եւ ունենք երեխաներ, որոնց հանդիպման վայրը միշտ մնում է հայրենիքը»,-հավելեց սփյուռքի նախարարը:

Ապրիլի 10-20-ը «Արի տուն» ծրագրի հատուկ փուլով Հայաստան էին այցելել 66 պատանի ու աղջիկ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Ա. Մեսրոպ Արապեան», Փարիզի «Դպրոցասեր» եւ Մարսելի «Համազգային» վարժարաններից:

«Արի տուն» ծրագիրն իրականցվում է 2009 թվականից: Յուրաքանչյուր տարի այն իրականացվում է 8 փուլով, այս տարի այն կշարունակվի հունիսի 18-ից մինչեւ օգոստոսի 26-ը: Սփյուռքահայ երիտասարդներն այցելում են Հայաստանի պատմական եւ տեսարժան վայրեր, հանդիպում պետական, հասարակակական եւ մշակութային գործիչների հետ:

loading...
Ամառային զորացրման ժամանակ յուրաքանչյուր զինվորի հետ կանցկացվեն զորամասի առկա խնդիրների շուրջ հարցումներ ՔԿՀ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու մասին հաղորդում է ստացվել Թուրքիայում կանխվել է Էրդողանի կուսակցության պատգամավորի դեմ մահափորձը ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամների նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում. ՀՀ գլխավոր դատախազ Կուբանում 5 սմ-անոց կարկուտ է տեղացել Ռուսաստանը կանաչ լույս է տալիս Ադրբեջանին Մբապեն կտեղափոխվի՞, արդյոք, «Ռեալ» ՀՀ արդարադատության նախարարը՝ Կ. Կարապետանի 2018-ին վարչապետի պաշտոնին մնալու մասին ՊՊԾ գնդի գործով դատական նիստը հետաձգվեց. ոստիկանների և ամբաստանյալների միջև տեղի ունեցավ քաշքշուկ Պեդրո Ագրամունտը հեռացվել է ԵԽԽՎ-ում ԵԺԿ քաղաքական խմբից ՀՀ գլխավոր դատախազը՝ «ՍԱՍ» գրուպի ժողովի սկանդալային ձայնագրության մասին ԵՄ 3 երկրում ԻՊ-ի հետ կապերի համար կասկածվող 6 անձ է ձերբակալվել Եվրոպա լիգա. Հայկական թիմերի հայտացուցակները Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը հավանության է արժանացրել ԵՏՄ-ում զենքի տեղաշարժի համաձայնագիրը «Արթիկ» ՔԿ-ում հանձնուքի մեջից հայտնաբերվել են երկու թափանցիկ պոլիէթիլենային փաթեթ Դավիթ Հարությունյանը ուրախ է, որ հեղափոխությունը մի քանի ամսով հետաձգվում է Քուրդ զինյալները 3 թուրք զինվորականի են սպանել Վիգեն Սարգսյանը բացասական է դիտում ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին Ադրբեջանի հարավում երկրաշարժ է գրանցվել Ռամադանի տոնին խցանումների պատճառով առաջացած վթարների հետևանքով Թուրքիայում մահացել է 64 մարդ
website by Sargssyan