Վերսկսվել են Լմբատավանքի «Սուրբ Ստեփանոս նախավկայի» եկեղեցու պատերի մաքրման աշխատանքները

 Վերսկսվել են Լմբատավանքի «Սուրբ Ստեփանոս նախավկայի» եկեղեցու («Կարմիր վանք») պատերի մաքրման աշխատանքները: Աշխատանքներն իրականացնում են որմնանկարների վերականգնման իտալացի մասնագետ Քրիստին Լամուղեն և ճարտարապետ Արա Զարյանը: Նրանք արդեն հինգերորդ տարին է աշխատում են այս եկեղեցում: Ուսումնասիրությունից հետո մաքրվել են «Սբ Գևորգ» և «Սբ Սարգիս» որմնանկարները, ապա խորանը և «Եզեկիել մարգարեի առաջին տեսիլք»-ի պատկերագրությունը: Որմնանկարները մաքրելուց, ամրակայելուց և պահպանական ամրագրումից հետո, մեկնարկեց եկեղեցու մնացած պատերի մաքրման աշխատանքը: Եկեղեցու որմնանկարներն այսօր մաքրված ու ամրակայված են:

2016 թվականին մաքրվել է եկեղեցու հիմնական հատվածը, իսկ այս տարվա համար ծրագրված են եկեղեցու արևմտյան հատվածի մաքրման աշխատանքները և պատերի ներքևի հատվածը, ինչը բավական դժվար է՝ հաշվի առնելով այն է, որ սա հենց այն հատվածն է, որն հիմնականում պարաֆինապատ է: «70 տարում շատ քչերին է հաջողվել ուսումնասիրել որմնանկարները: Փաստորեն, այս ասպարեզը նոր է, և մեր նպատակն է ի հայտ բերել պահպանված բեկորները և ուսումնասիրելու տալ ոլորտի մասնագետներին՝ գնահատելու համար այն հարստությունը, ինչ կա: Երբ ուսումնասիրում ես այս եկեղեցին, պարզ է դառնում, որ այն նախագծվել է իսկական հայկական եկեղեցական ճարտարապետության կանոններով, սակայն ավելի ուշ պատերը ծեփապատվել են, և իրականացվել է որմնանկարչություն: Այս ժամանակի շատ եկեղեցիներ պատերի վրա կրում են այդ ծեփի և որմնանկարների հետքերը: Այսինքն՝ այդ շրջանի հայկական եկեղեցիներն ունեցել են որմնանկարներ, որոնք կատարվել են եկեղեցու կառուցումից անմիջապես հետո»,-նշեց Քրիստին Լամուղեն: Եկեղեցու մասին շատ տեղեկություններ չեն պահպանվել: Ելնելով նրա ճարտարապետական տեսքից՝ այն թվագրվում է 6-րդ դարի վերջով և 7-րդ դարի սկզբով, որմնանկարները ևս ստեղծվել են նույն ժամանակահատվածում: Եկեղեցու ճարտարապետն ու նկարիչն աշխատել են համակարգված: Փաստացի արձանագրություններով՝ եկեղեցին վերագրում են 10-13-րդ դարերին, բայց ճարտարապետական տեսքը, հատակագծային լուծումը, ինչպես նաև եկեղեցու ներսում հարավային և հյուսիսային պատերի 2 որմնագիր հավասարաթև խաչերը, քիվերն ու լուսապսակները ենթադրել են տալիս, որ այս եկեղեցին պատկանում է 7-րդ դարին: Բացի այդ կա «Եզեկիել մարգարեի առաջին տեսիլք»-ի պատկերագրությունը, իսկ այդ թեմայով նկարազարդումները վերաբերում են 7-րդ դարին:

«Այս եկեղեցին ունի մոտ 1300 տարվա պատմություն, Եկեղեցու որմնանկարի վնասված հատվածը եկեղեցու պատմությունն է: Կարծում եմ, հանցագործություն կլինի, եթե մի նկարիչ գա ու ասի, որ ինքը կվերականգնի, ասենք, Քրիստոսի դեմքի վնասված հատվածը, քանի որ պատկերացում չունենք, թե ինչպիսին է եղել այդ հատվածը մինչև վնասվելը՝ երիտասարդ Քրիստոսի, թե՞ արդեն հասուն Քրիստոսի պատկերն է եղել, ուրեմն ի՞նչ իրավունքով մենք կարող ենք ասել, թե կվերականգնենք վնասված հատվածը: Մենք իրավունք ունենք միայն պահպանել, մեր նպատակն է պահպանել ու չթողնել, որ վնասվի»,- նշեց Քրիստին Լամուղեն՝ անդրադառնալով որմնանկարների վնասված հատվածների վերականգնման անհրաժեշտությանը: Յուրահատուկ ճարտարապետական ոճ և լուծումներ ունեցող միախորան, միագմբեթ խաչաձև եկեղեցին վեցերորդ դարի երկրորդ կեսի-յոթերորդ դարի կառույց է: Մեծ արժեք ներկայացնող որմնանկարը և եկեղեցու զարդաքանդակներով պատերը երկար տարիների մոմավառության հետևանքով «թաքնված» են եղել մոմի ու մրի տակ: «Այստեղ ամեն ինչն է յուրահատուկ, օրինակ՝ դուռն առանցքի վրա չէ, շեղված է, պատուհաններն այլ չափի ու ձևի են»,-նշում է Արա Զարյանը: Ըստ վարպետների՝ եկեղեցին սկզբում եղել է նախշազարդ, ապա նախշազարդի վրա ծեփապատվել է և նոր որմնանկար է արվել:

Թեև պատմությունից շատ բան հայտնի չէ վանքի մասին, սակայն հստակ է, որ այն եղել է վանական համալիր՝ իր խցերով:13-րդ դարից վանքը լքվել է: Եկեղեցին կրկին սկսել է գործել միայն 21-րդ դարում՝ 2009 թվականին մնայուն քահանայով՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի օրհնությամբ: Այսօր Լմբատավանքն ունի հավատացյալների մեծ հոսք, ինչի մասին վկայում է մկրտությունների մեծ թիվը:

 

Արմենուհի Մխոյան

loading...
Միլանի դարպասապահ Դոնարուման կարող է հրաժարվել Ռայոլայի ծառայություններից Կոլումբիայում ածխահանքում պայթյունի հետեւանքով 8 մարդ է զոհվել Իսրայելն ավիահարված է հասցրել Սիրիայի կառավարական զորքերի ուղղությամբ Ռոնալդուն երկրորդն է եվրոպական հավաքականների լավագույն ռմբարկուների ցուցակում Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք ստացած 26-ամյա երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանները Իրաքյան ուժերը Մոսուլի Հին թաղամասի համար մղվող պայքարի ընթացքում հարյուրավոր քաղաքացիների են ազատագրել ՊՍԺ-ն պատրաստ է պայքարել Բեյլի տրանսֆերի համար Լոնդոնում հրդեհ է բռնկվել բնակելի շենքում ԻՊ-ի գրոհայինները հուսահատ պայքարում են Ռաքքան չկորցնելու համար. BBC-ի թղթակիցը` պայքարի առաջնագծից Իվիցա Օլիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին Ֆլորիդայում թեթեւ շարժիչով օդանավ է կործանվել Եգիպտոսի նախագահը հաստատել է Կարմիր ծովի կղզիները Սաուդյան Արաբիային փոխանցելու մասին համաձայնագիրը Բնապահպանն ահազանգում է. հերթական սպառնացող լրջագույն վտանգը՝ մարդկանց, բնությանն ու կենդանիներին Կրիշտիանու Ռոնալդուն Նոր Զելանդիայի հետ խաղում նոր ցուցանիշ է գրանցել Պուտինը խոսել է պետանվտանգության կոմիտեի հետ կապված իր անցյալի և ոչ լեգալ հետախուզության մասին Իրանում ձերբակալել են ԻՊ-ի հետ առնչություն ունեցող և ահաբեկչություն նախապատրաստող խմբի անդամներին Պորտուգալիան և Մեքսիկան հաղթեցին՝ գրավելով 1-ին և 2-րդ հորիզոնականները Դիմում-նամակ ՀՀ վարչապետին և Տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից Բանաստեղծ Աշոտ Թովմասյանը Հայաստանի օրհներգի իր տարբերակն է առաջարկում Թուրքիայում ազգային փոքրամասնություններ չկան. երկրի փոխվարչապետ
website by Sargssyan