Այս առումով ամերիկացիներից երևի սովորելու բան ունենք

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ամերիկայում նշվող Հայրերի օրը այցելեցի ԱՄՆ հիմնադիր հայր Ջորջ Վաշինգտոնի տուն-թանգարան Մոնտ-Վերնոնում։ Բարձրակարգ միջավայր էին ստացել՝ Գեներալի անունից առաջին դեմքով նրա կյանքը պատմող նմանակով, գիտական եղանակով ստացված՝ նրա երիտասարդ պատկերի մանեկենով, բազմաթիվ ինտերակտիվ քարտեզներով և այլն։

Բայց ամենահետաքրքիրն այն էր, որ մի ամբողջ հատված նվիրել էին «Նեսեսիթի ֆորտում» ֆրանսիացիներից ու հնդկացիներից երիտասարդ փոխգնդապետ Վաշինգտոնի կրած անփառունակ պարտությանը՝ տեքստային նկարագրությամբ ու շքեղ մակետով։ Ֆրանսիացիներն ու հնդկացիները մանկական ծուղակն են գցել երիտասարդ Վաշինգտոնին ու նրա 189 մարդկանց, որի արդյունքում նա գերի է ընկել ու ուղարկվել տուն (հավանաբար գերի է ընկել ֆրանսիացիներին, այլ ոչ թե հնդկացիներին, որոնք «Ժնևյան կոնվենցիաները» դժվար թե հարգեին)։

Մեր դասագրքերում ու թանգարաններում հայկական հերոսները, թվում է, երբեք պարտություն չեն կրում։ Միշտ հերոսական են ու հաղթական։ Գուցե դա՞ է պատճառը, որ երբեմն դժվար է լինում լիարժեքորեն «ընկալել» մեր հերոսների կերպարները։ Չէ՞ որ բոլորն էլ ունեցել են նաև ձախողումներ, թերություններ, սխալներ։ Եվ դրանց իմացությունը գուցե այդ մարդկանց մեզ ավելի հարազատ, ավելի հասկանալի դարձներ։

Այս առումով ամերիկացիներից երևի սովորելու բան ունենք։

Фото Ruben Melikyan.

Фото Ruben Melikyan.

Фото Ruben Melikyan.

loading...
Թուրքիայում կանխվել է Էրդողանի կուսակցության պատգամավորի դեմ մահափորձը ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամների նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում. ՀՀ գլխավոր դատախազ Կուբանում 5 սմ-անոց կարկուտ է տեղացել Ռուսաստանը կանաչ լույս է տալիս Ադրբեջանին Մբապեն կտեղափոխվի՞, արդյոք, «Ռեալ» ՀՀ արդարադատության նախարարը՝ Կ. Կարապետանի 2018-ին վարչապետի պաշտոնին մնալու մասին ՊՊԾ գնդի գործով դատական նիստը հետաձգվեց. ոստիկանների և ամբաստանյալների միջև տեղի ունեցավ քաշքշուկ Պեդրո Ագրամունտը հեռացվել է ԵԽԽՎ-ում ԵԺԿ քաղաքական խմբից ՀՀ գլխավոր դատախազը՝ «ՍԱՍ» գրուպի ժողովի սկանդալային ձայնագրության մասին ԵՄ 3 երկրում ԻՊ-ի հետ կապերի համար կասկածվող 6 անձ է ձերբակալվել Եվրոպա լիգա. Հայկական թիմերի հայտացուցակները Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը հավանության է արժանացրել ԵՏՄ-ում զենքի տեղաշարժի համաձայնագիրը «Արթիկ» ՔԿ-ում հանձնուքի մեջից հայտնաբերվել են երկու թափանցիկ պոլիէթիլենային փաթեթ Դավիթ Հարությունյանը ուրախ է, որ հեղափոխությունը մի քանի ամսով հետաձգվում է Քուրդ զինյալները 3 թուրք զինվորականի են սպանել Վիգեն Սարգսյանը բացասական է դիտում ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին Ադրբեջանի հարավում երկրաշարժ է գրանցվել Ռամադանի տոնին խցանումների պատճառով առաջացած վթարների հետևանքով Թուրքիայում մահացել է 64 մարդ Վլադիմիր Էտուշի առողջական վիճակը բարելավվել է Ուշադրություն. Հայաստանում սպասվում է բարձր ջերմային ֆոն
website by Sargssyan