ԿԸՀ-ն ներկայացրել է Հայաստանի 7 մարզի 11 համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները
PoliticsԿենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է հունիսի 18-ին Հայաստանի 7 մարզի 11 համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները:
Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածուն` Մազիտ Ամոյանը, հավաքել է 19 ձայն:
Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին ՀՀԿ-ական Գևորգ Ավագյանը, ՀՅԴ-ական Գյուտ Ղազարյանը և անկուսակցական Պատվական Թադևոսյանը: Գևորգ Ավագյանի օգտին քվեարկել են 69 ընտրող, Գյուտ Ղազարյանի օգտին` 44, Պատվական Թադևոսյանի օգտին` 12:
Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական ԿարոԿարապետյանը, ում օգտին քվեարկել են 796 ընտրող: Սուրենավան համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված ԲՀԿ-ական Վազգեն Ղազարյանի օգտին քվեարկել են 469 ընտրող:
Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին անկուսակցական Գրիգոր Գրիգորյանը, անկուսակցական Պողոս Եղիազարյանը և անկուսակցական Արմեն Խլղաթյանը: Գրիգոր Գրիգորյանի օգտին քվեարկել են 199, Պողոս Եղիազարյանի օգտին` 327, Արմեն Խլղաթյանի օգտին` 603 ընտրող:
Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին 2 թեկնածու` անկուսակցական Գագիկ Մաթևոսյանը և անկուսակցական Արմեն Քեշիշյանը: Գագիկ Մաթևոսյանի օգտին քվեարկել են 3073, Արմեն Քեշիշյանի օգտին` 1319 ընտրող:
Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքներով համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական ԱրթուրՄուրադյանը` հավաքելով 1792 ձայն: Առաջադրված մյուս թեկնածուի` անկուսակցական Արմենուհի Մելիքյանի օգտին քվեարկել են 218 ընտրող:
Շիրակի մարզի Բայանդուր համայնքում առաջադրված միակ թեկնածուի` ՀՀԿ-ական Դավիթ Դավթյանի օգտին քվեարկել են 214 ընտրող:
Շիրակի մարզի Կարմրաքար համայնքի ղեկավարի պաշտոնի համար ևս առաջադրվել էր 1 թեկնածու` ՀՀԿ-ական Արարատ Սահակյանը, ով հավաքել է 14 ձայն:
Շիրակի մարզի Հովիտ համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Ավետիք Սերոպյանը, ով հավաքել է 151 ձայն: Մյուս թեկնածուն` ինքնաառաջադրված ՀՀԿ-ական Արարատ Սահակյանը, ստացել է 114 ձայն:
Գեղարքունիքի մարզի Ազատ և Լոռու մարզի Լեջան համայնքներում տեղի են ունեցել միայն ավագանու անդամների ընտրություններ: