Լեռնո Հարությունյանը` 1988-ի երկրաշարժի մասին պատմող ֆիլմի ու ընտանիքի մասին

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Լեռնո Հարությունյանը:

-Լեռնո, Ձեր մասին տեղեկություններ գտնելը բավականին բարդ է, քանի որ ինչպես հարցազրույցին նախապատրաստվելիս հասկացա, առանձնապես հարցազրույցներ չեք սիրում տալ: Հեռուստադիտողը Ձեզ պարբերաբար տեսնում է հեռուստաէկրաններին, բայց տեղեկություններ գրեթե չունի. կպատմե՞ք Ձեր մասին:

-  Այո, ճիշտ եք նկատել, հարցազրույցներ չեմ սիրում տալ: Ինչ վերաբերվում է իմ մասին տեղեկություններին՝ արդեն 15 տարի է, ինչ աշխատում եմ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոում: Պարբերաբար խաղում եմ նաեւ կոմերցիոն ներկայացումներում, օրինակ, հիմա խաղում եմ «Կենտ զույգ» ներկայացման մեջ: Հաճախ մասնակցում եմ հեռուստատեսային նախագծերում, եւ սիրում եմ իմ աշխատանքը:

-Գիտեմ, որ նկարահանվում եք ռուսական արտադրության ֆիլմում եւ անգամ մարմնավորում եք գլխավոր հերոսին: Կխնդրեմ պատմել, թե ինչպես ստացաք Ձեզ համար այդ կարեւոր առաջակը:

-    Շատերը գիտեն, բայց շատերն էլ անտեղյակ են, որ ռուս ռեժիսոր Ալեքսանդր Կոտը նկարահանում է 1988-ի երկրաշարժի մասին ֆիլմ, սակայն այս ֆիլմը տարբերվում է նրանով, որ նկարագրվում է ոչ թե երկրաշարժի օրերը, այլ այդ աղետից հետո եկող կյանքը: Այս նախագծում զբաղված են ռուս եւ ֆրանսիացի դերասաններ, սակայն գլխավոր հերոսին ռեժիսորը վստահեց ինձ: Պետք է ասեմ, որ այդ առաջարկն ինձ համար շատ անսպասելի էր: Այս ֆիլմում նկարահանվում էի փոքրիկ դերով, մի տեսարան անգամ խաղացի, որից հետո անսպասելի ստոպ տվեցին, բոլորը զարմացան, թե ինչու ավարտվեց նկարահանումը, բայց Կոտը ձայն չհանեց: Երեկոյան ինձ համար էլ շատ անակնկալ կերպով ասացին, որ Կոտն ուզում է ես մարմնավորեմ գլխավոր հերոսին: Հավատացնում եմ, հենց լսեցի այդ առաջարկը, մտածեցի, թե կատակում են, չէի հավատում, բայց, երբ ասացին ինձ կանչում է անձամբ ռեժիսորը, խառնվեցի իրար: Երբ Կոտը առաջարկեց մարմնավորել ֆիլմի գլխավոր հերոսին, անմիջապես հրաժարվեցի, քանի որ դա անկարագրելի մեծ պատասխանատվություն էր, հատկապես որ, շատ բարդ հոգեբանական ֆիլմ էր: Իհարկե, հասկանում էի, որ Ալեքսանդր Կոտի ֆիլմում թեկուզ էպիզոդիկ դեր խաղալը, արդեն իսկ մեծ հաջողություն է: Կոտն էլ զարմացավ իմ պատասխանից, բայց երբ ասացի, որ ես չեմ կարող այդքան մեծ պատասխանատվություն վերցնել իմ ուսերին, այդ ժամանակ ասաց՝ «Ես քո մեջ տեսնում եմ այդ ուժը, որ կարող ես, իսկ ես Ալեքսանդր Կոտն եմ, ես երբեք չեմ սխալվում»: Այդ ժամանակ մի պայմանով համաձայնեցի, որ հետագա արդյունքի համար պատասխանատու չեմ ու վախենում եմ նրան հիասթափեցնել: Առաջարկն իսկապես անսպասելի էր, գիտակցում էի, որ ես աստղ չեմ, բայց ստացել եմ այդքան հետաքրքիր ռեժսիորի կողմից այդքան հետաքրքիր առաջարկ: Սա իմ կյանքի առաջին դրամատիկ դերն էր, քանի որ Հայաստանում ինձ միշտ առաջարկել են ծեծող, ջարդող, քցող, բռնաբարող տղամարդու կերպարներ:

-Լեռնո, տեղյակ ե՞ք, թե ինչու է Ա. Կոտը որոշել անդրադառնալ մեզ համար այդ կարեւոր թեմային:

-    Ֆիլմը ռուսական նախագիծ է, որի բյուջեն կազմում է 5 մլն դոլար: Այն հանրությանը կներկայացվի 2018թ-ին՝ ի հիշատակ երկրաշարժի 30-րդ տարելիցին: Նախ պետք է ասեմ, որ դրաման աննկարագրելի սիրուն է գրված, պատմում է մի տղամարդու մասին, ով Սպիտակից է, բայց երկրաշարժից առաջ թողել է իր ընտանիքը, մեկնել Ռուսաստան աշխատանքի, այնտեղ մեկ այլ կնոջ հետ է  կապվել եւ այդպիսով խզել իր ընտանիքի հետ հարաբերությունները: Այս տղան անգամ չի հետաքրքրվել իր երեխայով, իսկ երկրաշարժի լուրն իմանալուն պես, նրա մեջ արթնանում են բոլոր հայրական զգացմունքներն ու որոշում է վերադառնալ ու գտնել իր ընտանիքին: Այդ ընթացքը իսկապես շատ հուզիչ է, երբ փնտրում է իր երեխային, կնոջը, բայց չի կարողանում գտնել: Նկարահանումները դեռեւս շարունակվում են, առաջին հատվածը նկարել ենք Ղրիմում, օրեր ունեցանք նաեւ Հայաստանում, իսկ մյուս հատվածը կլինի Մոսկվայում:

Շարունակությունը այստեղ:

loading...
Միլանի դարպասապահ Դոնարուման կարող է հրաժարվել Ռայոլայի ծառայություններից Կոլումբիայում ածխահանքում պայթյունի հետեւանքով 8 մարդ է զոհվել Իսրայելն ավիահարված է հասցրել Սիրիայի կառավարական զորքերի ուղղությամբ Ռոնալդուն երկրորդն է եվրոպական հավաքականների լավագույն ռմբարկուների ցուցակում Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք ստացած 26-ամյա երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանները Իրաքյան ուժերը Մոսուլի Հին թաղամասի համար մղվող պայքարի ընթացքում հարյուրավոր քաղաքացիների են ազատագրել ՊՍԺ-ն պատրաստ է պայքարել Բեյլի տրանսֆերի համար Լոնդոնում հրդեհ է բռնկվել բնակելի շենքում ԻՊ-ի գրոհայինները հուսահատ պայքարում են Ռաքքան չկորցնելու համար. BBC-ի թղթակիցը` պայքարի առաջնագծից Իվիցա Օլիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին Ֆլորիդայում թեթեւ շարժիչով օդանավ է կործանվել Եգիպտոսի նախագահը հաստատել է Կարմիր ծովի կղզիները Սաուդյան Արաբիային փոխանցելու մասին համաձայնագիրը Բնապահպանն ահազանգում է. հերթական սպառնացող լրջագույն վտանգը՝ մարդկանց, բնությանն ու կենդանիներին Կրիշտիանու Ռոնալդուն Նոր Զելանդիայի հետ խաղում նոր ցուցանիշ է գրանցել Պուտինը խոսել է պետանվտանգության կոմիտեի հետ կապված իր անցյալի և ոչ լեգալ հետախուզության մասին Իրանում ձերբակալել են ԻՊ-ի հետ առնչություն ունեցող և ահաբեկչություն նախապատրաստող խմբի անդամներին Պորտուգալիան և Մեքսիկան հաղթեցին՝ գրավելով 1-ին և 2-րդ հորիզոնականները Դիմում-նամակ ՀՀ վարչապետին և Տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից Բանաստեղծ Աշոտ Թովմասյանը Հայաստանի օրհներգի իր տարբերակն է առաջարկում Թուրքիայում ազգային փոքրամասնություններ չկան. երկրի փոխվարչապետ
website by Sargssyan