Հայաստանը և Կիպրոսն ակտիվացնում են համագործակցությունը սփյուռքի հարցերով

 Հայաստանն ու Կիպրոսը կընդլայնեն սփյուռքի հարցերով համագործակցությունը:  Արմենպրեսի հաղորդմամբ` ՀՀ սփյուռքի նախարարության եւ Կիպրոսի Հանրապետության հումանիտար եւ արտերկրյա հարցերով նախագահի հանձնակատարի գրասենյակի միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա եւ հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսն ասաց, որ Հայաստանը եւ Կիպրոսն ունեն պատմական կապեր՝ ինչպես մշակութային, այնպես էլ պատմական: «Մենք լավ համագործակցություն ունենք բոլոր բնագավառներում: Բազմաթիվ փոխայցեր են տեղի ունենում թե Կիպրոսի, թե Հայաստանի կողմից` նախագահների, նախարարների եւ Ազգային ժողովի խոսնակների մակարդակով, ինչն ապացուցում է, թե որքան լավ հարաբերություններ ունենք մենք:  Ես այսօր այստեղ եմ՝ քննարկելու սփյուռքի հարցերով համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու հեռանկարները: Մենք ունենք երկու խոշոր սփյուռքի համայնքներ, եւ, կարծում եմ, պետք  է ջանքերը միավորենք էլ ավելի լավ համագործակցության եւ, հատկապես, այդ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ»,-ասաց նա:

Կիպրոսի պատվիրակության կազմում են Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա եւ հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը, հանձնակատարի խորհրդական Ալեքսանդրոս Կաիսը, հանձնակատարի սփյուռքի հարցերով խորհրդական Տալիա Նատոնիուն:

 Պատվիրակության անդամներին կընդունեն ՀՀ նախագահն ու վարչապետը: Հյուրերը կայցելեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Մատենադարան:

 

loading...
Միլանի դարպասապահ Դոնարուման կարող է հրաժարվել Ռայոլայի ծառայություններից Կոլումբիայում ածխահանքում պայթյունի հետեւանքով 8 մարդ է զոհվել Իսրայելն ավիահարված է հասցրել Սիրիայի կառավարական զորքերի ուղղությամբ Ռոնալդուն երկրորդն է եվրոպական հավաքականների լավագույն ռմբարկուների ցուցակում Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք ստացած 26-ամյա երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանները Իրաքյան ուժերը Մոսուլի Հին թաղամասի համար մղվող պայքարի ընթացքում հարյուրավոր քաղաքացիների են ազատագրել ՊՍԺ-ն պատրաստ է պայքարել Բեյլի տրանսֆերի համար Լոնդոնում հրդեհ է բռնկվել բնակելի շենքում ԻՊ-ի գրոհայինները հուսահատ պայքարում են Ռաքքան չկորցնելու համար. BBC-ի թղթակիցը` պայքարի առաջնագծից Իվիցա Օլիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին Ֆլորիդայում թեթեւ շարժիչով օդանավ է կործանվել Եգիպտոսի նախագահը հաստատել է Կարմիր ծովի կղզիները Սաուդյան Արաբիային փոխանցելու մասին համաձայնագիրը Բնապահպանն ահազանգում է. հերթական սպառնացող լրջագույն վտանգը՝ մարդկանց, բնությանն ու կենդանիներին Կրիշտիանու Ռոնալդուն Նոր Զելանդիայի հետ խաղում նոր ցուցանիշ է գրանցել Պուտինը խոսել է պետանվտանգության կոմիտեի հետ կապված իր անցյալի և ոչ լեգալ հետախուզության մասին Իրանում ձերբակալել են ԻՊ-ի հետ առնչություն ունեցող և ահաբեկչություն նախապատրաստող խմբի անդամներին Պորտուգալիան և Մեքսիկան հաղթեցին՝ գրավելով 1-ին և 2-րդ հորիզոնականները Դիմում-նամակ ՀՀ վարչապետին և Տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից Բանաստեղծ Աշոտ Թովմասյանը Հայաստանի օրհներգի իր տարբերակն է առաջարկում Թուրքիայում ազգային փոքրամասնություններ չկան. երկրի փոխվարչապետ
website by Sargssyan