«Մինչ այս շատ համարձակ հայտարարությամբ էի հանդես եկել, որ հեռուստադիտողը ինձ բաց տեսարանում չի տեսնի». Մերի Հակոբյան

Blognews.am-ը գրում է.

BlogNews.am-ն արդեն պատմել է «Դեպի Վայրէջք» հոգեբանական դրամայի սյուժեի մասին, որը Յուքոմ ցանցում գործող Արմենիա Պրեմիումի եթերում մեկնարկում է հունիսի 26-ին: 25 մասից բաղկացած հեռուստանովելում իր մասնակցությունը ունի դերասանուհի Մերի Հակոբյանը, ով BlogNews.am–ի հետ զրույցում պատմել է իր` մարմնավորած կերպարի` Սոնայի, ինչպես նաև Ալեքսանդր Բաբասյանի հետ խաղացած բաց տեսարանների մասին:  

«Խաղում եմ մի աղջկա կերպար, ով կորցնում է իր սերը: Նա այն տեսակն է, ով չի կարողանում հավատալ ամեն մեկին, բայց իր ճանապարհին հանդիպում է մեկին ում իսկապես սկսում է սիրել և այդտեղիս սկսվում է խառնաշփոթը: Նա հանդիպում է մի մարդու, ով սկսում է իր կյանքը փոխել»,-պատմում է Մերին:

Ըստ հեռուստանովելի սյուժեի, այն տղամարդուն ում սիրահարվում է Մերին, պարզվում է ժամանակին թրաֆիքինգի է ենթարկել իր քրոջը.«Ամբողջ ֆիլմը մաքուր սիրո վրա է հիմնած, այսինքն, երբ մեկին սիրում ես շատ բան չես տեսնում, բայց երբ իմանում ես` հրեշ է, դու արդեն չես կարողանում նրան թողնել, քանի որ նա քո ներսում է»:

Դերասանուհին նշում է, որ միշտ ցանկացել է խաղալ բարդ, հոգեբանական կերպարում, որովհետև մինչ այս խաղացած կերպարներում չի կարողացել լիարժեք ցույց տալ իր դերասանական ամբողջ ձիրքը. «Կարծում եմ` այս նախագծում հեռուստադիտողը ինձ այլ տեսակով կտեսնի: Մեր հայկական կինոարտադրության մեջ կան սիրված, պրոֆեսիոնալ, պահանջված դերասաններ, կարծում եմ` եթե ես մինչև այս սիրվել եմ որպես կերպար, ապա այս նախագծից հետո կսիրվեմ որպես դերասան: Եղել են իհարկե շատ նախագծեր, որտեղ ես ռեժիսորներին ապացույցել եմ, որ իմ մասնակցությամբ տեսարանը կկարողանամ լիարժեք ներկայացնեմ, բայց այս նախագծում այնքան շատ են պատասխանատու դրվագները, որտեղ եթե դու թերանաս քեզ չեն հավատա»,-անկեղծանում է դերասանուհին:   

«Դեպի Վայրէջք» հեռուստանովելում Մերին առաջին անգամ խաղում է Ալեքսանդր Բաբասյանի հետ, ում մասին նշում է, որ շատ պրոֆեսիոնալ դերասաններից ավելի լուրջ է մոտենում իր աշխատանքին: Ի դեպ ֆիլմում զույգը նկարահանվել է համբույրի և անկողնային տեսարաններում:  «Պետք է ասեմ, որ մինչ այս շատ համարձակ հայտարարություններով էի հանդես եկել, որ հեռուստադիտողը ինձ բաց տեսարաններում չի տեսնի, բայց քանի որ  չգիտենք մեր վաղվա օրը, թե ում հետ կաշխատենք և ինչ կանենք հանուն մեր մասնագիտության, լինում են նաև պահեր, որ դու հետ ես կանգնում քո որոշումներից: Ես շնորհակալ եմ Ելենային, որ հետաքրքիր լուծում առաջարկեց բաց տեսարանին: Չեմ կարող ասել, որ տեսարանը շատ բաց էր, բայց ամեն դեպքում ինձ համար սա բաց տեսարան էր: Ես միշտ մտածել եմ, որ դերասանը չպետք է գնա նման քայլերի, որպեսզի սիրվի, քննարկվի, բայց ես պարզապես չէի կարող խուսափել այս տեսարանից»:  

«Երբ ունեցա Ելենայից այս առաջարկը, սա իմ կարիերայի այն պահն էր, որ ես պետք է ներկայանաի լիարժեք: Ասեմ, որ այս նախագծում եղել են տեսարաններ, երբ ես պարզապես աղաչել եմ Ելենային կրկին նկարահանել, որովհետև ես հասկացել եմ որ կարող էի մի փոքր այլ անել: Իհարկե հիմա էլ եմ մտածում, որ կարող էի ավելին անել»:

Վերջին շրջանում դերասանուհու մոտ բուռն ստեղծագործական փուլ էր, այս ամենից հետո որոշել մի քիչ հանգստանալ. «Ես սիրում եմ ինչ-որ բանից ոգեշնչվել, հիմա  չունեմ դրա հնարավորությունը: Չեմ կարողանում այն ֆիլմերը որոնք դուրս են գալիս, որոնց մասին իմ միջավայրը խոսում է նայել , կամ չեմ հասցնում մասնագիտական գրքերը կարդալ, իսկ մասնագիտական առումով պետք է միշտ աշխատել, իսկ երբ դրա ժամանակը չեմ ունենում փակվում եմ»:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

loading...
Ամառային զորացրման ժամանակ յուրաքանչյուր զինվորի հետ կանցկացվեն զորամասի առկա խնդիրների շուրջ հարցումներ ՔԿՀ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու մասին հաղորդում է ստացվել Թուրքիայում կանխվել է Էրդողանի կուսակցության պատգամավորի դեմ մահափորձը ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամների նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում. ՀՀ գլխավոր դատախազ Կուբանում 5 սմ-անոց կարկուտ է տեղացել Ռուսաստանը կանաչ լույս է տալիս Ադրբեջանին Մբապեն կտեղափոխվի՞, արդյոք, «Ռեալ» ՀՀ արդարադատության նախարարը՝ Կ. Կարապետանի 2018-ին վարչապետի պաշտոնին մնալու մասին ՊՊԾ գնդի գործով դատական նիստը հետաձգվեց. ոստիկանների և ամբաստանյալների միջև տեղի ունեցավ քաշքշուկ Պեդրո Ագրամունտը հեռացվել է ԵԽԽՎ-ում ԵԺԿ քաղաքական խմբից ՀՀ գլխավոր դատախազը՝ «ՍԱՍ» գրուպի ժողովի սկանդալային ձայնագրության մասին ԵՄ 3 երկրում ԻՊ-ի հետ կապերի համար կասկածվող 6 անձ է ձերբակալվել Եվրոպա լիգա. Հայկական թիմերի հայտացուցակները Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը հավանության է արժանացրել ԵՏՄ-ում զենքի տեղաշարժի համաձայնագիրը «Արթիկ» ՔԿ-ում հանձնուքի մեջից հայտնաբերվել են երկու թափանցիկ պոլիէթիլենային փաթեթ Դավիթ Հարությունյանը ուրախ է, որ հեղափոխությունը մի քանի ամսով հետաձգվում է Քուրդ զինյալները 3 թուրք զինվորականի են սպանել Վիգեն Սարգսյանը բացասական է դիտում ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին Ադրբեջանի հարավում երկրաշարժ է գրանցվել Ռամադանի տոնին խցանումների պատճառով առաջացած վթարների հետևանքով Թուրքիայում մահացել է 64 մարդ
website by Sargssyan