Արցախում վիրավորված զինվորներից մեկի աչքը վիրահատել են, մյուսը կայուն ծանր վիճակում է

 Ադրբեջանական սադրանքի հետևանքով հունիսի 16-ին վիրավորում ստացած եւ «Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» տեղափոխված զինվորի վիճակը միջին ծանրության է: «Արմենպրես»-ի հետ զրույցում կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանն ասաց, որ զինվորի մոտ երկու աչքն էլ վնասված է: «Մի աչքն արդեն վիրահատել ենք: Նրան երկարատեւ բուժում է սպասվում»,-ասաց Մալայանը՝ չբացառելով առաջիկայում ևս վիրահատության անհրաժեշտությունը:

Նրա փոխանցմամբ՝ վտանգավոր է եղել հատկապես մեկ աչքի բավական մեծ ներակնային օտար մարմինը։ Այն հաջողությամբ հեռացվել է, իրականացվել է լազերային բուժում։ Համեմատաբար քիչ վտանգ են ներկայացրել մյուս աչքը վնասած բազմաթիվ օտար մարմինները։

«Եթե առաջիկայում բարդություններ չլինեն, ապա ակնկալվում է, որ երիտասարդի տեսողությունը կվերականգնվի»,-հերթական զննումն կատարելուց հետո ասել է պրոֆեսոր Մալայանը։ 

Հետվիրահատական շրջանը ևս անցնում է հարթ։ Զինվորը շարունակում է մնալ մասնագետների մշտական հսկողության ներքո։ 33­-ամյա պայմանագրային զինծառայողի մոտ վիճակի վատացում չի արձանագրվում։ 

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանն էլ ասաց, որ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում գտնվող մյուս զինվորը կայուն ծանր վիճակում է:

Հաստոցավոր հակատանկային նռնականետերից ադրբեջանական կողմը հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): Հայտնի էր դարձել նաև, որ երկու զինծառայող տեղափոխվել են հիվանդանոց:

 

loading...
Միլանի դարպասապահ Դոնարուման կարող է հրաժարվել Ռայոլայի ծառայություններից Կոլումբիայում ածխահանքում պայթյունի հետեւանքով 8 մարդ է զոհվել Իսրայելն ավիահարված է հասցրել Սիրիայի կառավարական զորքերի ուղղությամբ Ռոնալդուն երկրորդն է եվրոպական հավաքականների լավագույն ռմբարկուների ցուցակում Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք ստացած 26-ամյա երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանները Իրաքյան ուժերը Մոսուլի Հին թաղամասի համար մղվող պայքարի ընթացքում հարյուրավոր քաղաքացիների են ազատագրել ՊՍԺ-ն պատրաստ է պայքարել Բեյլի տրանսֆերի համար Լոնդոնում հրդեհ է բռնկվել բնակելի շենքում ԻՊ-ի գրոհայինները հուսահատ պայքարում են Ռաքքան չկորցնելու համար. BBC-ի թղթակիցը` պայքարի առաջնագծից Իվիցա Օլիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին Ֆլորիդայում թեթեւ շարժիչով օդանավ է կործանվել Եգիպտոսի նախագահը հաստատել է Կարմիր ծովի կղզիները Սաուդյան Արաբիային փոխանցելու մասին համաձայնագիրը Բնապահպանն ահազանգում է. հերթական սպառնացող լրջագույն վտանգը՝ մարդկանց, բնությանն ու կենդանիներին Կրիշտիանու Ռոնալդուն Նոր Զելանդիայի հետ խաղում նոր ցուցանիշ է գրանցել Պուտինը խոսել է պետանվտանգության կոմիտեի հետ կապված իր անցյալի և ոչ լեգալ հետախուզության մասին Իրանում ձերբակալել են ԻՊ-ի հետ առնչություն ունեցող և ահաբեկչություն նախապատրաստող խմբի անդամներին Պորտուգալիան և Մեքսիկան հաղթեցին՝ գրավելով 1-ին և 2-րդ հորիզոնականները Դիմում-նամակ ՀՀ վարչապետին և Տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից Բանաստեղծ Աշոտ Թովմասյանը Հայաստանի օրհներգի իր տարբերակն է առաջարկում Թուրքիայում ազգային փոքրամասնություններ չկան. երկրի փոխվարչապետ
website by Sargssyan