Աղջիկների կարճ շրջազգեստները մատնում են նրանց ներաշխարհը. ի՞նչ գաղտնիքներ է բացում հոգեբանը

Ամառվա տապին ոչ ծովափնյա քաղաք Երեւանում հաճախ կարելի է հանդիպել բավական էկզոտիկ հագուկապով գեղեցիկ սեռի ներկայացուցիչների: Թափանցիկ եւ թեթեւ բլուզները, կարճ շորտերն ու կիսաշրջազգեստները էլ ավելի տրոպիկական տեսք են տալիս հատկապես արեւի լոգանք ընդունած աղջիկներին: Նման հագուկապն, ինչ խոսք, չի կարող բողոքի նոտա բարձրացնել արական սեռի ներկայացուցիչների մոտ, դե իսկ աղջիկների մոտ կարող է նախանձի թեթեւ դրսեւորումներ առաջացնել: Բացի վիզուալ կերպով ընդգծված ազատությունից, հարցն ունի ավելի խորքային կողմ: Ինչպես Orer.am-ի հետ զրույցում նշեց հոգեբան Ռուբեն Պողոսյանը, հատկապես վերջին տարիներին Հայաստանում մարդիկ հագուստի առումով դարձել են էլ ավելի ռիսկով: Համեմատական անցկացնելով եվրոպական երկրների նորաձեւությանը հետեւողների հետ՝, մասնագետն ասաց. «Ընդհանրապես եվրոպական երկրներում մարդիկ հագուկապի առումով շատ ավելի ազատ են լինում: Դա հատկապես նկատվում է ծովափնյա երկրներում: Մենք միանշանակ չենք կարող ասել, որ հագնվում ենք եվրոպացիների պես: Մենք մի մասով եվրոպացի ենք, մյուս մասով հայ: Դա ավելի շատ գալիս է կլիմայական պայմաններից»,-ասաց նա՝ հավելելով. «Ազատ հագուկապը գալիս է ներքին ազատության ցանկությունից, եթե մարդ չի կարողանում դրան տալ հոգեւոր ձեւ, ապա այն արտահայտվում է արտաքինից: Հոգեւոր ազատության հասնելու համար բավական մեծ ինտելեկտ է հարկավոր»:

Ազատության նման դրսեւորումները, ըստ Ռ. Պոսոյանի, ավելի շատ նկատելի են դեռահասների մոտ: Դա կյանքի մի շրջան է, երբ աղջիկներն ակտիվ փնտրտուքների մեջ են. «Նրանք փնտրտուքների մեջ են ինքնահաստատման ձեւի հետ կապված: Հետո արդեն, իհարկե, գտնում են իրենց ոճը: Այդ ընթացքում աղջիկները ունենում են տարբեր սանրվածքներ, կարող են հագնել տարբեր հագուստներ՝ խայտաբղետ եւ այլ ձեւի»,-ասաց մասնագետը՝ հիշեցնելով, որ մարդու հագուստն առաջինն է պատմում նրա խնդիրների ու գաղտնի ցանկությունների մասին:

Սոսե Չանդոյան

loading...
Միլանի դարպասապահ Դոնարուման կարող է հրաժարվել Ռայոլայի ծառայություններից Կոլումբիայում ածխահանքում պայթյունի հետեւանքով 8 մարդ է զոհվել Իսրայելն ավիահարված է հասցրել Սիրիայի կառավարական զորքերի ուղղությամբ Ռոնալդուն երկրորդն է եվրոպական հավաքականների լավագույն ռմբարկուների ցուցակում Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք ստացած 26-ամյա երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանները Իրաքյան ուժերը Մոսուլի Հին թաղամասի համար մղվող պայքարի ընթացքում հարյուրավոր քաղաքացիների են ազատագրել ՊՍԺ-ն պատրաստ է պայքարել Բեյլի տրանսֆերի համար Լոնդոնում հրդեհ է բռնկվել բնակելի շենքում ԻՊ-ի գրոհայինները հուսահատ պայքարում են Ռաքքան չկորցնելու համար. BBC-ի թղթակիցը` պայքարի առաջնագծից Իվիցա Օլիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին Ֆլորիդայում թեթեւ շարժիչով օդանավ է կործանվել Եգիպտոսի նախագահը հաստատել է Կարմիր ծովի կղզիները Սաուդյան Արաբիային փոխանցելու մասին համաձայնագիրը Բնապահպանն ահազանգում է. հերթական սպառնացող լրջագույն վտանգը՝ մարդկանց, բնությանն ու կենդանիներին Կրիշտիանու Ռոնալդուն Նոր Զելանդիայի հետ խաղում նոր ցուցանիշ է գրանցել Պուտինը խոսել է պետանվտանգության կոմիտեի հետ կապված իր անցյալի և ոչ լեգալ հետախուզության մասին Իրանում ձերբակալել են ԻՊ-ի հետ առնչություն ունեցող և ահաբեկչություն նախապատրաստող խմբի անդամներին Պորտուգալիան և Մեքսիկան հաղթեցին՝ գրավելով 1-ին և 2-րդ հորիզոնականները Դիմում-նամակ ՀՀ վարչապետին և Տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից Բանաստեղծ Աշոտ Թովմասյանը Հայաստանի օրհներգի իր տարբերակն է առաջարկում Թուրքիայում ազգային փոքրամասնություններ չկան. երկրի փոխվարչապետ
website by Sargssyan