ՀՀ ԱԺ նախագահը գերազանց է գնահատում հայ-կիպրական միջխորհրդարանական համագործակցությունը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 19-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա եւ հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը, ողջունելով պատվիրակության այցը Ազգային ժողով, բարձր է գնահատել Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ առկա քաղաքական երկխոսությունը: Նա նշել է. «Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ խորհրդարանական հարաբերությունները վերջին տարիների ընթացքում համատեղ ջանքերի շնորհիվ թեւակոխել են նոր փուլ, եւ այսօր առկա է գերազանց միջխորհրդարանական համագործակցություն»:

ՀՀ ԱԺ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Կիպրոսի բարեկամ ժողովրդին 1915 թվականին Ցեղասպանությունից մազապուրծ գաղթականներին օգնության ձեռք մեկնելու եւ 1975 թվականին Հայոց ցեղասպանությունը՝ որպես եվրոպական առաջին երկիր, ճանաչելու ու դատապարտելու համար: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը եւ Կիպրոսը մշտապես սատարել են միմյանց դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Կիպրոսի խնդրի կարգավորման հարցերում:

ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Կիպրոսի առջեւ ծառացած խնդիրը կստանա արդարացի իրավական լուծում:

Արա Բաբլոյանն անդրադարձել է նաեւ միջազգային կառույցներում հայկական եւ կիպրական խորհրդարանական պատվիրակությունների միմյանց աջակցելու հարցին՝ կարեւորելով համագործակցությունը նաեւ այդ հարթակներում:

Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա եւ հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ երկու երկրները պատմական շատ ընդհանրություններ եւ հնագույն մշակույթ ունեն, որոնց վրա հիմնված է ժողովուրդների բարեկամությունը:

Ֆոտիու Ֆոտիսն անդրադարձել է նաեւ Կիպրոսի հայկական համայնքին, որը, նրա խոսքով, մեծ դերակատարություն ունի Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական կապերի ամրապնդման ու զարգացման գործում:

Պարոն Ֆոտիսը նշել է, որ Կիպրոսը եւ Հայաստանը պիտի խորացնեն համագործակցությունը տնտեսական, մշակութային եւ հոգեւոր ոլորտներում՝ միասին պայքարելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ երկու երկրների առջեւ ծառացած խնդիրները կարգավորելու ուղղությամբ:

loading...
Ամառային զորացրման ժամանակ յուրաքանչյուր զինվորի հետ կանցկացվեն զորամասի առկա խնդիրների շուրջ հարցումներ ՔԿՀ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու մասին հաղորդում է ստացվել Թուրքիայում կանխվել է Էրդողանի կուսակցության պատգամավորի դեմ մահափորձը ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամների նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում. ՀՀ գլխավոր դատախազ Կուբանում 5 սմ-անոց կարկուտ է տեղացել Ռուսաստանը կանաչ լույս է տալիս Ադրբեջանին Մբապեն կտեղափոխվի՞, արդյոք, «Ռեալ» ՀՀ արդարադատության նախարարը՝ Կ. Կարապետանի 2018-ին վարչապետի պաշտոնին մնալու մասին ՊՊԾ գնդի գործով դատական նիստը հետաձգվեց. ոստիկանների և ամբաստանյալների միջև տեղի ունեցավ քաշքշուկ Պեդրո Ագրամունտը հեռացվել է ԵԽԽՎ-ում ԵԺԿ քաղաքական խմբից ՀՀ գլխավոր դատախազը՝ «ՍԱՍ» գրուպի ժողովի սկանդալային ձայնագրության մասին ԵՄ 3 երկրում ԻՊ-ի հետ կապերի համար կասկածվող 6 անձ է ձերբակալվել Եվրոպա լիգա. Հայկական թիմերի հայտացուցակները Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը հավանության է արժանացրել ԵՏՄ-ում զենքի տեղաշարժի համաձայնագիրը «Արթիկ» ՔԿ-ում հանձնուքի մեջից հայտնաբերվել են երկու թափանցիկ պոլիէթիլենային փաթեթ Դավիթ Հարությունյանը ուրախ է, որ հեղափոխությունը մի քանի ամսով հետաձգվում է Քուրդ զինյալները 3 թուրք զինվորականի են սպանել Վիգեն Սարգսյանը բացասական է դիտում ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին Ադրբեջանի հարավում երկրաշարժ է գրանցվել Ռամադանի տոնին խցանումների պատճառով առաջացած վթարների հետևանքով Թուրքիայում մահացել է 64 մարդ
website by Sargssyan