Պետք է ցույց տալ, որ հանքարդյունաբերությունը երկարաժամկետ հատվածում զիջում է բնապահպանության այլընտրանքային ծրագրերին. Արծվիկ Մինասյան

Հարկավոր է ստեղծել մի համակարգ, որը ցույց կտա, որ մետաղական հանքարդյունաբերության տված օգուտը մի քանի անգամ նվազ է, քան այն ծրագրինը, որն ուղղված է մեր կայուն զարգացմանը և շրջակա միջավայրի պատշաճ պահպանությանը:

Այս մասին «Զիկատարում» տեղի ունեցած «Անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման խնդիրները» խորագրով կլոր սեղան քննարկման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով` պետք է  էկոհամակարգային մոտեցումներ մշակվեն, սակայն դրա համար էլ լուրջ համակարգային զարգացման կարիք ունենք:

«Մենք անընդհատ քննադատում ենք մի ծրագիր, սակայն չենք առաջարկում մի այնպիսի ծրագիր, որն ավելին կարող է լինել: Ցանկանում եմ ստեղծել երիտասարդ մի այնպիսի թիմ, որը կկարողանա տնտեսագիտական միտքը ծառայեցնել բնապահպանական և բնօգտագործման քաղաքականության ճիշտ մշակմանը:

Մենք կկարողանանք նման ծրագրեր առաջարկել: Ցույց տալ, որ, եթե հանքարդյունաբերությունը կարճաժամկետ հատվածում որոշակի եկամուտ է ապահովում, ապա միջնաժամկետ, կամ երկարաժամկետ հատվածում զիջում է այլընտրանքային այն ծրագրերին, որոնք ուղղված են բնապահպանությանը: Սա շատ լուրջ աշխատանք է, համակարգի ձևավորման խնդիր: Ոչ բոլոր տեղերում կարող ենք ունենալ հաջողություն, սակայն հիմնական մասում կարող ենք»,- ասաց Մինասյանը:

Նախարարը նաև հավելեց, որ դժվար է, երբ էմոցիաների ներքո սկսում են հակադարձել. որոշում կայացնողի համար դժվար է այն հիմք ընդունելով առաջ գնալ:

loading...
Միլանի դարպասապահ Դոնարուման կարող է հրաժարվել Ռայոլայի ծառայություններից Կոլումբիայում ածխահանքում պայթյունի հետեւանքով 8 մարդ է զոհվել Իսրայելն ավիահարված է հասցրել Սիրիայի կառավարական զորքերի ուղղությամբ Ռոնալդուն երկրորդն է եվրոպական հավաքականների լավագույն ռմբարկուների ցուցակում Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք ստացած 26-ամյա երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանները Իրաքյան ուժերը Մոսուլի Հին թաղամասի համար մղվող պայքարի ընթացքում հարյուրավոր քաղաքացիների են ազատագրել ՊՍԺ-ն պատրաստ է պայքարել Բեյլի տրանսֆերի համար Լոնդոնում հրդեհ է բռնկվել բնակելի շենքում ԻՊ-ի գրոհայինները հուսահատ պայքարում են Ռաքքան չկորցնելու համար. BBC-ի թղթակիցը` պայքարի առաջնագծից Իվիցա Օլիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին Ֆլորիդայում թեթեւ շարժիչով օդանավ է կործանվել Եգիպտոսի նախագահը հաստատել է Կարմիր ծովի կղզիները Սաուդյան Արաբիային փոխանցելու մասին համաձայնագիրը Բնապահպանն ահազանգում է. հերթական սպառնացող լրջագույն վտանգը՝ մարդկանց, բնությանն ու կենդանիներին Կրիշտիանու Ռոնալդուն Նոր Զելանդիայի հետ խաղում նոր ցուցանիշ է գրանցել Պուտինը խոսել է պետանվտանգության կոմիտեի հետ կապված իր անցյալի և ոչ լեգալ հետախուզության մասին Իրանում ձերբակալել են ԻՊ-ի հետ առնչություն ունեցող և ահաբեկչություն նախապատրաստող խմբի անդամներին Պորտուգալիան և Մեքսիկան հաղթեցին՝ գրավելով 1-ին և 2-րդ հորիզոնականները Դիմում-նամակ ՀՀ վարչապետին և Տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից Բանաստեղծ Աշոտ Թովմասյանը Հայաստանի օրհներգի իր տարբերակն է առաջարկում Թուրքիայում ազգային փոքրամասնություններ չկան. երկրի փոխվարչապետ
website by Sargssyan