Սիրիական բանակին հաջողվել է ԻՊ-ից խլել Ռասաֆ քաղաքն ու Ռաքքայի նագանգում գտնվող 20 գյուղ
ՄիջազգայինՍիրիական բանակին հաջողվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռքից հետ նվաճել Ռասաֆ քաղաքն ու Ռաքքայի նագանգում գտնվող 20 գյուղ: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
Լարված բախումների ընթացքում սիրիական բանակին հաջողվել է վնասազերծել ԻՊ-ի ազդեցիկ պարագլուխներից մի քանիսին՝ Չեչնիայից, Թունիսից, Լիբիայից, Իրաքից և Սաուդյան Արաբիայից, ինչպես նաև ոչնչացված է ավելի քան 100 ԻՊ զինյալ, թշնամու 11 տանկ, 6 միավոր այլ զրահատեխնիկա, 10 հրետանային զենք, ահաբեկիչներին պատկանած 200 տարբեր ավտոմեքենաներ:
Շաբաթներ առաջ Սիրիական բանակը վերադարձրել է Մասքանա բնակավայրի վերահսկողությունը՝ ոչնչացնելով ԻՊ-ի ամենախոշոր հենակետը Հալեպ նահանգի արևելքում: