Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական է տվել
ՄիջազգայինԽորհրդարանական ընտրություններից հետո Ֆրանսիայի արդեն նախկին կառավարությունը պաշտոնապես հրաժարական է տվել. այս մասին հայտնում է France Info-ն:
Երկրի վարչապետ Էդուալ Ֆիլիպը հրաժարականի դիմումը ներկայացրել է նախագահ Էմանուել Մակրոնին:
Հայտնի է, որ նախագահ Մակրոնը վարչապետին է հանձնարարել կազմել կառավարության նոր կաբինետ կազմել մինչև հունիսի 21:
Կառավարության հրաժարականը խորհրդարանական ընտրություններից հետո Ֆրանսիայում յուրահատուկ ավանդույթ է, որը, սակայն, ամրագրված չէ երկրի օրենսդրությամբ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի մրցապայքարին մասնակցում էին 4 հայազգի թեկնածու: Վերը նշված խորհրդարան անցածներից բացի՝ Պուշ դիվ Ռոնի տեղամասում պայքարում էր Պասկալ Շամասյանը: Նա պարտվեց նույն տեղամասում առաջադրված հայամետ, Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովներից Վալերի Բուաեյի հետ պայքարում: