Սիրիական բանակի ուժերին հաջողվել է փրկել միջազգային կոալիցիոն ուժերի խոցած սիրիական ինքնաթիռի օդաչուին
ՄիջազգայինՍիրիական բանակի ուժերին հաջողվել է փրկել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի կողմից խփված սիրիական ռազմական ինքնաթիռի օդաչուին, այս մասին հայտնում է ռուսական РИА Новости գործակալությունը՝ հղում անելով դեպքի վայրում աշխատող իր աղբյուրին:
Ալի Ֆահեդ անունով գնդապետն այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, ըստ նախնական տվյալների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Հայտնի է, որ օդաչուին զինակիցները գտել են սիրիական Ռաքքային մոտ 30 կմ հեռավորության վրա: