Արաբական Էմիրությունները զգուշացում են հղել Թուրքիային ավելի խելամիտ լինել քաթարյան ճգնաժամի հարցում
ՄիջազգայինԱրաբական Միացյալ Էմիրությունները զգուշացում են հղել Թուրքիային ավելի ողջամիտ լինել քաթարյան ճգնաժամի հարցում,- այս մասին հաղորդում է թուրքական diken.com.tr կայքը:
ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարար Անվար Գարգաշը, մասնավորապես, հայտարարել է, որ Թուրքիան կարիք ունի ավելի խելամիտ մոտեցման այս հարցում:
Նա նաև շեշտել է, որ Թուրքիան պետք է հասկանա, որ Քաթարի դեմ շրջափակմանը միանալով՝ միայն օգուտ կքաղի այդ ամենից:
Գարգաշը շեշտել է, որ քաթարյան ճգնաժամն ու շրջափակումը կարող է տևել երկար տարիներ և կոչ է արել Թուրքիային ողջամիտ դիրք գրավել: