Լոնդոնն ու Բրյուսելը համաձայնեցրել են Brexit-ի մասին բանակցությունների ժամանակացույցն ու հիմնական հարցերը
ՄիջազգայինԼոնդոնն ու Բրյուսելը համաձայնեցրել են Brexit-ի մասին բանակցությունների հիմնական հարցերն ու ժամանակացույցը։
Բանակցությունները կտեւեն մինչեւ հոկտեմբեր։ Ըստ ժամանակացույցի, դրանք կանցնեն հուլիսի 17-ին, օգոստոսի 28-ին, սեպտեմբերի 18-ին ու հոկտեմբերի 9-ին։
Հիմնական թեմաներն են քաղաքացիների իրավունքները, ֆինանսական կարգավորումն ու «բրեքսիթի» հետ կապված այլ հարցեր։ Առանձին քննարկվելու է նաեւ Հյուսիսային Իռլանդիայի հարցը։
Բանակցությունների աշխատանքային լեզուն անգլերենն ու ֆրանսերենն են։