Կոլումբիայում երկու հոլանդացի լրագրողի են առեւանգել
ՄիջազգայինԿոլումբիայի հյուսիս-արեւելքում ձախ արմատական Ազգային ազատագրական բանակ (ELN) կազմակերպության անդամները երկու լրագրողի են առեւանգել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
Նիդեռլանդներից ժամանած հեռուստալրագրող Դերք Յոհանեսին եւ օպերատոր Եուջինիո Էրնեստին առեւանգել են Վենեսուելային սահմանակից Հյուսիսային Սանտանդերեի Էլ Տարա քաղաքում՝ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս։
Կոլումբիացի զինծառայողները սկսել են որոնողական աշխատանքները։
Գործակալությունը հաղորդում է, որ Ազգային ազատագրության բանակը բաղկացած է երկու հազար մարդուց։ ELN-ն երկրում թվով երկրորդ զինված ապստամբական կազմակերպությունն է՝ Կոլումբիայի զինված հեղափոխական ուժերից հետո (FARC)։