Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզը շահագործման կհանձնվի օգոստոսին
ՀասարակությունՀայ օգնության միության ֆինանսավորմամբ Ստեփանակերտում վերակառուցվում է «Սոսե» մանկապարտեզը:
Այս մասին ասել է ԱՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության պետ Դավիթ Ավանեսյանը՝ նշելով, որ 2015 թվականի օգոստոսից սկսվել են մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները:
«Այժմ ընթանում են մանկապարտեզի ներքին հարդարման, երեսպատման և բակի բարեկարգման աշխատանքները: Վերակառուցման աշխատանքներն իրականացնելու համար նախատեսված է 429 մլն 827 հազար դրամ: Մանկապարտեզի շենքն շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա օգոստոսին»,- ասել է Դավիթ Ավանեսյանը: