«Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ը Չինաստանում համաժողովի է մասնակցել
Economics«Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ը 2017 թվականի հունիսի 14-20-ը խորհրդի նախագահ` Մարիամ Մանուկյանի գլխավորությամբ առիթ ունեցավ մեկնելու ՉԺՀ-ի Հարբին քաղաք, որտեղ տեղի ունեցավ Հարբինյան 28-րդ միջազգային առևտրատնտեսական տոնավաճառի շրջանակներում անցկացվող Չինաստանի տնտեսական համագործակցության վերլուծական կենտրոնի և ԵԱՏՄ միջև չորրորդ համաժողովը:
Համաժողովին ներկա էին մոտ 3000 տարբեր գործարարներ, 300-ից ավելի պետական կառույցների ներկայացուցիչներ 30 երկրներից՝ Ճապոնիա, Պակիստան, Հնդկաստան, Կորեա, Ռուսաստան, Ուկրաինա, Հայաստան և այլն:
Ինչպես տեղեկացրին խորհրդից, գործուղման շրջանակներում «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ի նախագահ Մարիամ Մանուկյանը մասնակցեց մի շարք ոլորտային և թեմատիկ ֆորումների, քննարկումների, պաշտոնական հանդիպումների` նպատակ ունենալով ամրապնդել միջտարածաշրջանային համագործակցությունը Հայաստանի և Չինաստանի միջև, աջակցել երկկողմանի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ստեղծել երկարատև համագործակցության կայուն ուղիներ, ինչպես նաև հանդիպել է Հեյլունցզիան նահանգի փոխնահանգապետի հետ, որտեղ քննարկվել են Հայաստանում ներդրումային ծրագրերը, արտահանման խթանման հետ կապված մի շարք նախագծեր:
«Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ի նախագահ Մարիամ Մանուկյանի և Չինաստանի «Միջազգային առևտրի աջակցման խուրհուրդ» Շենյանի մասնաճյուղի գլխավոր քարտուղար Լի Իի միջև կնքվել է համաձայնագիր` այսուհետ զարգացնելու և խթանելու երկկողմ հարաբերությունները: