Հարավային Կորեայի նախագահը ԿԺԴՀ-ի ղեկավարին «շատ վտանգավոր մարդ» Է որակել
International newsՀարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Washington Post թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել Է, որ ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը «շատ վտանգավոր մարդ» Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Նա անխոհեմ ղեկավար Է եւ շատ վտանգավոր մարդ: Բայց նա այն մարդն Է, որն ազդու վերահսկողություն ունի Հյուսիսային Կորեայի նկատմամբ, եւ այն մարդը, որն օժտված Է Հյուսիսային Կորեայի միջուկազերծման լիազորություններով»,- հայտարարել Է Հարավային Կորեայի նախագահն ի պատասխան այն հարցի, թե ինչպիսին Է ինքը տեսնում ԿԺԴՀ-ի ղեկավարին:
Մուն Չժե Ինը, այս տարվա մայիսին Հարավային Կորեայում հաղթելով վաղաժամկետ նախագահական ընտրություններում, խոստացել Է ջանքեր գործադրել միջկորեական հարաբերությունների կարգավորման համար, բայց ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռների նորանոր փորձարկումների պատճառով դա առայժմ տեղի չի ունեցել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: