ՊՊԾ գնդի գրավման գործով 14 մեղադրյալների դատական նիստը մեկ ժամով հետաձգվեց
ՀասարակությունԵրևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Արտյուշ Գաբրիելյանի նախագահությամբ դեռևս չմեկնարկած մեկ ժամով հետաձգվեց ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով 14 մեղադրյալների երկրորդ դատական նիստը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` պաշտպանների մի մասը դատարանի շենքի մուտքի մոտ հրաժարվեցին կարգադրիչների կողմից զննության ենթարկվել,ուստի կարգադրիչները նրանց արգելեցին մուտք գործել դատարան: Դատավորը կարգադրիչների արձանագրության հիման վրա մեկ ժամ ընդմիջում հայտարարեց: